ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԻՄ ԲԼՈԳ

Իմ բլոգի վերջին հրապարակումը

Картинки по запросу Учитель и ученик

Ողջունում եմ բոլորին: Երեք տարի, ես անընդմեջ այս բլոգը զարգացնում էի, պատրաստում էի իմ սիրելի ռադիոնյութերը, հրապարակում էի տեղեկություններ և փաստեր, տարբեր առաջադրանքներ: Բոլորը, երևի, հիշում են իմ «Ընտանեկան ռադիո» նախագիծը: Բայց այսօր որոշ պատճառներով, հեռանում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Ես իհարկե չեմ զղջում, քանի որ դա իմ որոշումն էր: Ես զղջում եմ, որ այլևս չեմ կարող աշխատել մի հրաշալի ուսուցչի հետ՝ ընկեր Հասմիկի: Մենք հիանալի ուսումնական ժամանակ անցկանցրեցինք : Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար:

 Հարգելի ընկեր Հասմիկ, ես երբեք չեմ մոռանա Ձեզ և Ձեր հետ անցկացրաց հիանալի ուսումնական ժամանակը: Եվս մեկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Картинки по запросу Сад

Առաջարկում եմ կարդալ «Դպիրից» http://dpir.mskh.am/hy/node/950 այս հեքիաթները։ Դրանք թարգմանել են մեր ուսուցիչները։

Կարծիքդ գրիր  
 
1. Ուսուցիչների արած գործի մասին  
 
2. Հեքիաթներից յուրաքանչյուրի մասին։ 

Լինել և ունենալ 

1. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մերի Գրիգորյանին այս թարգմանության համար: Այն իհարկե անսխալ էր իրականացված: Երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց այսպիսի լավ ստեղծագործությունը կարդալ՝ մեզ բոլորիս հարազատ լեզվով:

2. Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը, քանի որ այն ներկայացնում է մարդկության դառը իրականություններից մեկը: Հաճախ մարդիկ չեն կարողանում կրթություն ստանալ ոչ թե չցանկանալու պատճառով, այլ՝ որովհետև գտնվում եմ սարսափելի վատ սոցիալական իրավիճակում: Երեխաները փոքր տարիքից սկսում են աշխատել և ժամանակը ուղղակի չի բավականեցնում ուսման համար: Իսկ եթե նույնիսկ հասցնում են դպրոցն ավարտել, չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ շատ երկրներում հնարավոր չէ սովորել առանց որոշակի գումար վճարելու ուսուցանող հաստատություններին: Այդ պատճառով կրթություն չստացած մարդիկ ստիպված են լինում լքել իրենց հարազատ երկիրը՝ որևէ աշխատանք այլ երկրներում գտնելու ակնկալիքով: Չի կարելի նախատել և ուղղել անկիրթ մարդկանց, քանի որ նրանք, միգուցե, կրթության հնարավորություն չեն ունեցել:

Մեծ գյուտարարը 

1.Այս հեքիաթի թարգմանությունը շատ լավ էր իրականացված: Հաճույքով կարդացի այն: Միայն մեկ վրիպում գտա: Ահա այն՝

ֆսս.JPG
Այստեղ պետք է օգտագործել <<սկսեց>> բայը:

2. Ես հավանեցի այս հեքիաթը: Ես համաձայն եմ այս հեքիաթի իմաստի հետ: Այն կայանում է նրանում, որ մարդ երբեք չի կարողանա անսխալ ապրել, բայց կարող է ուղղել իր սխալները չհանձնվելու և հույսը չկորցնելու շնորհիվ: Ցավոք, շատ քչերն են այդպես վարվում և շուտ են կորցնում իրենց հավատը: Ինքս երբեք չեմ հանձնվում, նույնիսկ երբ թվում է, որ անուղղելի սխալ եմ գործել:
Ցախավելը և Բեֆանան

1.Հրաշալի թարգմանություն էր: Այպիսի հեքիաթ, այսպիսի հրաշալի կերպով թարգմանելու համար հարկավոր է շատ ջանք թափել: Շնորհակալ եմ Լուսինե Բարսեղյանին այսպիսի լավ թարգմանության համար: Այստեղ էլ կարծես մեկ վրիպում կա՝

սադ.JPG

Իմ կարծիքով այստեղ պետք է օգտագործել <<բացում>> բայը:

2. Այս հեքիաթը հետաքրքիր իմաստ ունի: Մեկ ուղի ընտրելը և դրանով զարգանալը իհարկե լավ բան է: Բայց զարգացման ուղին կտրուկ փոխելը կարող է աղետալի հետևանքների պատճառ դառնալ:

Իմ բնակավայրի հաճելի անկյունները

Картинки по запросу Сад

Ես բնակվում եմ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում: Շատ եմ սիրում մեր գյուղը: Իմ բնակավայրի ամենահաճելի և սիրելի անկյուններից մեկը մեր տան այգին է: Այնպես եմ սիրում, երբ ամեն գարնան այգու բուսական աշխարհը սկսում է ծաղկել: Ոչ պակաս էլ սիրում եմ, երբ աշնանը այգում սկսուվմ է տերևաթափը: Ամեն առավոտ, ձմեռ լինի, թե ամառ, զբոսնում եմ այգով և մեծ հաճույք եմ ստանում: Առավելապես շատ եմ սիրում, երբ ամռանը այգու թռչունները անվերջ՝ առավոտից երեկո, երգում են իրենց յուրահատուկ ձայնով: Իհարկե, այս հաճույքը ես ստանում եմ միայն իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես եմ խնամում մեր այգին, ամեն գարուն տնկում եմ նոր ծառեր, ջրում եմ դրանք, կերակրում եմ այգու թռչուններին: Դա էլ է ինձ համար մեծ հաճույք: Այգին խնամելու գործում ինձ օգնում են նաև մեր գյուղի աքլորները, քանի որ ամեն առավոտ ես արթանում եմ նրանց կանչից: Դա մի հրաշալի զգացողություն է:
Նաև սիրում եմ այցելել մեր գյուղում տեղակայված, երկրորդ աշխարհամարտում զոհվածների արձանը: Այնտեղ հասնելով՝ կարծես վերադառնում եմ քսաներորդ դարի կեսեր, երկրորդ համաշխարհային պատերազմի կենտրոնում եմ հայտվում: Մեր գյուղում, կարելի է ասել, տեսարժան վայրեր չկան:Չնայած դրան, սիրում եմ զբոսնել մեր գյուղով: Ինձ համար մեր գյուղի ամեն մի անկյունը տեսարժան վայր է:

Իտալո Կալվինո «Խիղճը»

Կարդա Իտալո Կալվինոյի «Խիղճը» պատմվածքը։  

 

  • Գտիր Լուիջիին արդարացնող և մեղադրող երկուական փաստարկ։

    Արդարացնող փաստարկները

    1. Ալբերտոն ժամանակին շատ վատ էր վարվել Լուիջիի հետ:
    2. Լուիջին խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել:

    Մեղադրող փաստարկները

    1. Նա ցանկանում էր սպանել Ալբերտոյին վրեժխնդիր լինելու համար:
    2.  Պատերազմի ժականակ նա սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել:

     

  • Ըստ քեզ՝ ինչ է պատերազմը։ Ներկայացրու պատերազմի ամենաանարդար կողմեր։

    Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն է, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի միջև ռազմական գործողությունների տեսքով։ (Wikipedia)

    Անարդար է, որ պատերազմի պատճառով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվում:

    Անարդար է, որ հաճախ պատերազմ է հայտատարում կառավարությունը, բայց մարտնչում է այդ երկրի ժողովուրդը:

    Անադրար է, որ իրար թշնամի չհամարող ազգեր ստիպված են լինում կռվել և սպանել իրար իրենց երկրների առաջատարների՝ պատերազմ հայտարարելու որոշման պատճառով:

     

  • Դուրս գրիր այն տողը կամ նախադասությունը, որը, ըստ քեզ, պատմվածքի առանցքն է կազմում։

    Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

     

  • Հիմնավորիր ընտրությունդ։

    Իմ կարծիքով, հենց այս նախադասությունն է պատմվածքի առանցքը կազմում: Պատերազմել մի երկրի դեմ, միայն ինչ- որ անձնավորության հետ անձնական խնդիր լուծելու համար՝ հանցագործություն է: Երկու անձնավորության խնդիրների պատճառով մահանում եմ բազմաթիվ անմեղ մարդիկ:

Հինգ փաստ Արարատ լեռան մասին

«Փոքրիկ դրախտ» Խուլիո Կորտասար

Վերլուծություն

Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները ոսկե ձկնիկների քանակով էին չափում երջակնությունը: Այդ երջանկությունը իշխանությունն էր սահմանել:Երբ երկրի բնակչի տասնութ տարին լռանում էր, նրան անվճար ձկնիներ էին ներարկում: Գոյություն ունեին օրգանիզմում մահացած ձկնիկներին ոչնչացնող սրվակներ, որոնք վաճառվում էին: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս, իշխանությունը հնարավորություն էր ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակին: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում էր առանց սրվակների, ուրեմն դիմում էր գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում էր ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց: Այս ամենը ձեռնտու էր իշխանությանը, քանի որ սրվակների վաճառքը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ էր բերում: Ստույգ ասել, թե քաղաքացիները իրոք երջանիկ էին, չի կարելի, քանի որ դա ավելի շատ նման էր պատրանքի: Չէ՞ որ մարդիկ այդ ձկնիկներին երբեք չէին տեսնում:

Տեղեկություն Խուլիո Կորտասարի մասին

Խուլիո Կորտասարը արգենտինացի արձակագիր և բանաստեղծ է եղել: Կորտասարը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 26- ին, Բրյուսելում, արգենտինական առևտրի ներկայացուցիչների գրասենյակի աշխատակցի ընտանիքում: Մանկությունը և երիտասարդությունը անցկացրել է Բուենոս Այրեսում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մայրաքաղաքի համալսարանի գրական-փիլիսոփայական բաժին, բայց միջոցների բացակայության պատճառով մեկ տարի անց թողել է ուսումը և յոթ տարի գյուղում աշխատել որպես ուսուցիչ: 1944 թվականից սկսել է դասավանդել Մենդոսա քաղաքի համալսարանում։: 1946 թվականին, վերադարռնալով Բուենոս Այրես, Գրքերի պալատում ծառայող է դարձել: 1951 թվականին, ստանալով գրականության կրթաթոշակ, մեկնել է Եվրոպա և մինչև կյանքի վերջ ապրել է Փարիզում։ Երկար տարիներ UNESCO-յում թարգմանիչ է  աշխատել: Վաղ տարիքում է սկսել է ստեղծագործել: 1938 թ. առաջին փորձն էր որպես սիմվոլիստ բանաստեղծ՝ «Ներկայություն» սոնետների ժողովածույով: Բանաստեղծություններ շարունակել է գրել մինչև կյանքի վերջը, բայց չի հրապարակել դրանք: Մահից հետո լույս է տեսել «Միայն մթնշաղ» քնարական գիրքը, որտեղ եղել են 1950-1983թթ գրված բանաստեղծությունները և պոեմները։ Խուլիո Կորտասարը մահացել է լեյկոզ հիվանդության պատճառով՝ 1984 թվականի փետրվարի 12-ին:

«Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքի վերլուծություն

Картинки по запросу Слон и цепь

Ինչպես և «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ
կարողանա» պատմվածքի փիղը, շատերը, որոշ խնդիրներ
չհաղթահարելով, հանձնվում են և երբեք չեն փորձում նորից
հաղթահարել այդ խնդիրը: Երբեք ուշ չէ նորից փորձել: Մարդ չի
կարող խուսափել իրեն պարտադրված վարքից: Վարքից միայն
ազատվել է հնարավոր՝ համառության և համբերության
շնորհիվ: Բայց միշտ չէ, որ վարքից հարկավոր է ազատվել: Չէ՞
որ, օրինակ, դպրոցում վարք գոյություն ունի, որից ազատվելը
ամոթալի է:

«Քիթը» պատմվածքի վերլուծություն

Картинки по запросу Нос с очками

Մեր ժամանակներում, հասարակական կարծիքը շատ կարևոր
նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար: Դրա վառ
ապացույցն է «Քիթը» պատմվածքը: Հասարակական կարծիքը
այնպիսի մի ուժ է, որը կարող է մարդուն մեծ հաջողությունների
հասցնել, բայց միևնույն ժամանակ, կարող է մեկ վայրկյանում
կործանել ամենահաջողակ մարդուն, ինչպես, օրինակ՝
պատմվածքում ատամնաբույժի՝ երկար տարիներով
վաստակած հարգանքը անհետացավ երկու-երեք օրում: Բացի
այդ, հասարակական կարծիքը կարող է մարդու հոգեկան
իրավիճակի էական փոփոխությունների պատճառ դառնալ:
Հասարակական դրական կարծիքը ուժ է հաղորդում մարդուն,
իսկ բացասականը՝ դժբախտության զգացում: Գոյություն ունեն
նաև այնպիսի մարդիկ, որոնք դիմակով են ներկայանում
հասարակությանը: Նրանք սովորաբար մեծ կախում են ձեռք
բերում հասարակական կարծիքից: Երբ այդպիսի մարդկանց
դիմակը պատռվում է, նրանք անվերադարձ կործանվում են:
Չնայած այս ամենին, ատամնաբույժը ընդհանրապես չփոխվեց,
քանի որ շատ հզոր կամքի ուժ ուներ: Նա պատրաստ էր
կորցնելու ամեն ինչ՝ հասարակության ցանկությամբ չշարժվելու
համար:
Դա համարձակ որոշում էր, բայց, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ
չէր: Եթե ես նրա փոխարեն լինեի, ապա կհրաժարվեի այդ քթից՝
հասկանալով, որ մարդիկ երբեք չեն հասկանա այսպիսի մի
պարզ տրամաբանություն. մարդուն դատում են նրա ներքին
աշխարհով, այլ ոչ թե արտաքինով:

Սպիտակուցների սինթեզ, տրանսկրիպցիա, տրանսլյացիա

Ամառային ընթերցանություն-գործունեություն

Ռեյգեթյան սկվայրներ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ

Картинки по запросу шерлок холмс рейгетские сквайры

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները


    — Հոլմսը ետ ու առաջ է քայլում դաշտում, — ասաց նա, — ցանկանում է, որպեսզի չորսով գնանք կալվածքը։

— Միստր Կանինգեմի մո՞տ։

— Այո, սըր։

— Ինչու՞։

Տեսուչը թոթվեց ուսերը։

— Դա ինձ այնքան էլ պարզ չէ։ Բայց, մեր մեջ ասած, ինձ թվում է, որ միստր Հոլմսը հիվանդությունից հետո լիովին չի ապաքինվել։ Նա իրեն շատ տարօրինակ է պահում։ Ես կասեի՝ մի քիչ խանգարվել է։

— Կարծում եմ, չարժե անհանգստանալ, — ասացի ես։ — Բազմիցս համոզվել եմ, որ նրա խենթության մեջ մեթոդ կա։

— Ավելի շուտ, նրա մեթոդում խենթություն կա, — փնթփընթաց տեսուչը։ — Բայց նա այրվում է անհամբերությունից, և եթե դուք պատրաստ եք, գնդապետ, ավելի լավ է գնանք։




Երբ ուղղվեցինք դեպի պատուհանը, Հոլմսը ետ մնաց, և մենք երկուսով մնացինք վերջում։ Մահճակալի ոտքերի կողմում դրված էր քառակուսի փոքրիկ սեղան, վրան՝ ափսեով նարինջ և ջրամանով ջուր։ Մոտից անցնելով, ի զարմանս ինձ, Հոլմսը հանկարծ խոնարհվեց և հենց աչքիս առաջ դիտմամբ սեղանիկը շուռ տվեց։ Ջրամանը փշուր-փշուր եղավ, իսկ մրգերը գլորվեցին սենյակի անկյունները։

— Ա՜յ թե բան արեցիք, Ուոտսոն, — ասաց նա առանց մի փոքր իսկ շփոթության, — այս ինչ դարձրիք գորգը։

Ես շփոթահար խոնարհվեցի և սկսեցի հավաքել մրգերը, կռահելով, որ ինչ-որ պատճառով ընկերս ցանկացավ, որպեսզի մեղքն ինձ վրա վերցնեմ։ Մնացածները ևս միացան ինձ և փոքր սեղանը նորից կանգնեցրինք ոտքի։

— Ա՜յ քեզ բան, — բացականչեց տեսուչը։ — Նա ու՞ր չքացավ։

Հոլմսն անհետացել էր։




Հանցագործությունը բացահայտելու արվեստի մեջ առաջնակարգ նշանակություն ունի բազմաթիվ փաստերից առանձնացնել էականները և դեն նետել պատահականները։ Այլապես ձեր եռանդն ու ուշադրությունը փոխանակ կենտրոնանալու գլխավորի վրա, անկասկած հօդս կցնդեն։ Դե, իսկ այս գործում սկզբից ի վեր ես ոչ մի կասկած չունեի, որ բանալին պետք է փնտրել սպանվածի ձեռքում գտնված թղթի մեջ։



Կանինգեմները, ինչպես դուք անկասկած հիշում եք, մեզ միացան այգում, խոհանոց տանող դռան մոտ։ Իհարկե, արտակարգ կարևոր էր նրանց չհիշեցնել այդ փաստաթղթի գոյության մասին, հակառակ դեպքում նրանք այն անմիջապես կոչնչացնեին։ Տեսուչն արդեն պատրաստ էր հայտնելու, թե մենք ինչու ենք այդքան կարևորություն տալիս այդ թղթին, երբ երջանիկ պատահականության շնորհիվ ինձ հետ նոպայի պես մի բան պատահեց և ես գետնին գլորվեցի, այդ ձևով փոխելով խոսքի նյութը։

— Արդարադատ աստված, — բացականչեց գնդապետը ծիծաղելով։ — Դուք ցանկանում եք ասել, որ ձեր նոպան ճարպիկ խաղ էր, և մենք իզու՞ր էինք կարեկցում ձեզ։

— Մասնագիտական տեսակետից դա հոյակապ կատարվեց, — բացականչեցի ես՝ հիացած նայելով Հոլմսին, որը չէր դադարում ինձ զարմացնել իր հնարամիտ մտքի նորանոր փայլատակումներով։

— Դա արվեստ է, որը կարող է հաճախ օգտակար լինել, — ասաց նա։ — Երբ ես սթափվեցի, ինձ հաջողվեց, ոչ այնքան խորամանկ հնարքի օգնությամբ, ծերուկ Կանինգեմին գրել տալու «twelve» բառը, որպեսզի կարողանամ համեմատել հենց այն նույն բառի հետ, որը գրված էր մեր մոտի թղթի կտորի վրա։

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն

    Շերլոկ Հոլմսը իր վերջին հետաքննությունից հետո գերհոգնաց վիճակում էր: Նա Ուոտսոնին հեռագիր է ուղարկում, խնդրելով, որ նա տեսակցության գա: Ուոտսոնը որոշում է դուրս բերել ընկերոջը այդ վիճակից, և նրանք միասին ուղևորվում են նրա վաղեմի ընկեր գնդապետ Հեյթերի մոտ, ով տուն էր վարձել <<Ռեյգեթ>> ոչ մեծ քաղաքի մոտերքում:  Այդտեղ գնդապետ Հեյթերը պատմում է, որ մի քանի օր առաջ կողոպուտ է եղել  ամենահարուստ սկվայրներից մեկի՝ ծերուկ Էկտոնի տանը: Հաջորդ առավոտյան ծառայապետը հայտնում է, որ ևս մի հարուստ սկվայրների տանը սպանվել է կառապանը: Քիչ անց գնդապետ Հեյթերի տուն հյուրնկալվում է ոստիկանության խուզարկուն և խնդրում է Շերլոկ Հոլմսի օգնությունը: Այսպես հետաքրքիր և անսպասելի զարգացումներով հետաքննություն է սկսվում: Իվերջո Հոլմսը կարողանում է բացահայտել իրական մեղավորներին:

  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին

    Ինչպես բոլոր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունները, նաև այս մեկն էլ հրաշալի սյուժե ուներ:
    Այս ստեղծագործությունը մի հետաքրքիր մեթոդ է պարունակում, որով կարելի է բազմաթիվ հանցագործություններ բացահայտել:Այն կարելի է կիռարել նաև կյանքում: Այս ստեղծգործությունը ընթերցելիս՝ ես կարծես Հոլմսի կողքին հայտնվեցի: Նրա հետ միասին փորձում էի բացահայտել այդ հանցագործության բոլոր հանգամանքները:

 

2. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…

    Այս տարի հանգիստս անցկացրի Սևանա լճի ափին: Ամբողջ ափը շրջապատված էր անտառով: Բնությունը աղտոտված չէր: Սևանա լճի այդ հատվածը նունպես աղտոտված չէր: Մի խոսքով հրաշալի բնություն էր:  

  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…

    Բնակիչները խոսում էին Գավառի բարբառով: Նրանք ամեն առավոտ Սևանա լճի սառը ջրում լողանալու սովորություն ունեին:

  • նոր ընկերներին, բարեկամներին…

    Ծանոթացա երկու փոքրիկ երեխաների հետ: Նրանք մշտապես այդտեղ էին բնակվում:  

  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

    Հանգստյան ժամանակ անտառում զբոսնելիս աղվեսի նկատեցինք, ով տեսնելով մեզ ակնթարթորեն անհայտացավ: