Category Archives: ԻՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Իմ ամառային օրագիրը

Это слайд-шоу требует JavaScript.

Այս ամառը ինձ համար հետաքրքիր անցավ, թեև մենք չլքեցինք երևանը ամբողջ ամառվա ընդացքում: Այս ամառվա ընդացքում ես և ընտանիքս այցելեցինք մեր բոլոր բարեկամներին: Նաև այցելեցինք կինոթատրոն և դիտեցինք <<ԱՆԱՀԻՏ>> մուլտֆիլմը: Արձակուրդներին ես ընթերցեցի բազմաթիվ գրքեր: Բայց այս ամենը չէր, որ ինձ համար ամառը շատ հետաքրքիր դարձրեց: Իմ առաջ բացվեց մի սպորտի աշխարհ, որը կոչվում է <<Սպիդկուբինգ>>: Սպիդկուբինգը <<Rubic’s Cube>>-ի, կամ ինչպես բոլորն են անվանում այս գլուխկոտրուկը ՝ Ռուբիկի կուբիկը հավաքելն է ժամանակի վրա: Բայց այս սպորտը միայն չի սահմանափակվում դրանով, բացի Ռուբիկի կուբիկից սպիդկուբինգի մրցույթներին մարդիկ նաև լուծում և հավաքում են այլ գլուխկոտրուկներ: Սպիդկուբինգով զբաղվող մարդկանց անվանում են սպիդկուբերներ: Այս սպորտը նման է շախմատային սպորտին:  Տարբերությունը կայանում է նրանում, որ շախմատ խաղալիս պետք է դանդաղ, բայց ճիշտ քայլել կատարել, իսկ սպիդկուբինգում պետք է համադրել երկու բան, որոնք կարծես թե անհամադրելի են՝ արագությունը և ճիշտ քայլեր կատարելը: Իմ ռեկորդը կազմում է 21 վայրկյան: Երևի բոլորին դա անհավատալի կթվա, բայց աշխարհի ռեկորդը կազմում է ընդհամենը 4 վայրկյան:
Ամբողջ ամառվա ընդացքում ես սովորեցի մոտավորապես 50 ալգորիտմեր, որոնք ինձ օգնում են հավաքել Ռուբիկի կուբիկը: Դժբախտաբար Հայաստանում չեն անցկացվում սպիդկուբինգի մրցությներ, քանի որ այս սպորտը այստեղ զարգացած չէ: Իմ երազանքն է մասնակցել մրցույթների և բոլորին ցույց տալ իմ կարողությունները:
Ահա իմ ամառվա օրագիրը, այն համառոտ ստացվեց, քանի որ այլ բան ամառվա ընդացքում իմ կյանքում չի փոփոխվել:
Այսնպես պատահեց, որ ես կարողացա նկարահանել իմ ռեկորդը Ռուբիկի կուբիկը հավաքելու ժամանակ: Այդ պատճառով կցում եմ նաև տեսանյութ:

Իմ ամառային արձակուրդը (2015թ)

Ես և մայրսՋերմուկի ջրվեժըՋերմուկի սլեռներըԳեղեցիկ տեսարանԳեղեցիկ տեսարանԳյւուղումԳյուղումՌակ

Այս տարի իմ ամառային արձակուրդը շատ յուրօրինակ անցավ:Սկզբում ես և ընտանիքս որոշեցինք գնալ Ջերմուկ: Ճանապարհին,երբ հոգնում էինք՝հայրս կանգնեցնում էր մեքենան և ես հիանում էի մեծ և գեղեցիկ լեռներով: Հասնելով մեր նշանակետին՝որոշեցինք արշավ կազմակերպել ջերմուկի անտառներով:Վրան գցելով ,ես և ընտանիքս անտառում մնացինք 2 օր:Այնուհետև որոշեցինք տեսնել Ջերմուկի գեղատեսիլ վայրերը:Առաջինը ուղեվորվեցինք դեպի Ջերմուկի ջրվեժը:Հանդիպելով աշխարհի ամենագեղեցիկ տեսարաններից մեկին՝ջրվեժին, ոգևորվածությունից սիրտս սկսեց արագ բաբախել:Ջերմուկում մնացած գրեթե ամեն օր,ես այցելում էի ջրվեժը,քանի որ այն շատ մոտիկ էր տեղակայված: Հաջորդ օրը ես և ընտանիքս որոշեցինք փորձել Ջերմուկի հանքային բուժիչ ջրերը:Գույնով ջուրը դեղնավուն էր,միքիչ աղի էր և յուրահատուկ համ ուներ: Քանի որ, հանքային ջրերը ինձ շատ դուր եկան,որոշեցի մի քանի շիշ վերադառնալուց վերցնել: Վերջին օրերին,ինձ հաջողվեց Ջերմուկի բնակիչներից  իմանալ մի լեգենդ:
Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, Ջերմուկի կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկիհանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:
Շատ տխրեցի,երբ տեղեկացա,որ ժամանակն է վերադառնալ Երևան: Երբ արդեն տանն էիք, մեր բարեկամներից մեկը,հրավիրեց մեզ իր գյուղ,որպիսի փրկվենք Երևանի շոգից: Լսելով և ընդունելով նրա առաջարկը,հենց հաջորդ օրը մենք ուղեվորվեցինք դեպի գյուղ:Գյուղի անունը Զովաշեն էր:Այն տեղակայված էր  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 55 կմ հարավ-արևելք` Հատիս լեռան հյուսիս-արևելյան փեշերին։
Գյուղում հիմնականում դաշտեր էին: Բնակչությունը զբաղվում էր դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Զովաշենում,մենք մոռացանք թե շոգը ինչ բան է:Այնտեղ անյքան հաճելի եղանակ էր,որ ես համարյա ամեն օր,առավոտից մինչև երեկո օրս անցկացնում էի դրսում:Այդ ընդացքում ես ձերք բերեցի նոր ընկերներ:Երբ ես նրանց պատմեցի մեր դպրոցի մասին, շատ զարմացան և շատ ցանկացան սովորել մեզ մոտ,բայց ցավոք նրանք բավականին հեռու էին գտնվում մեր դպրոցից և չէին կարող տեղափոխվել Երևան:Ես նաև տեղեկացա,որ Զովաշենում կան պատմամշակույթային կառույցներ՝ XI-XIII դարերի եկեղեցի և X-XIV դարերի խաչքարերով գերեզմանոց։Իմ կարծիքով Զովաշենի բնակիչները շատ էին սիրում բնությունը և կենդանիներին,քանի որ շատ էին կովերը, խոզերը, հավերը, աքլորները, բադերը, ճագարները: Նաև շատ էին շները և կատուները: Զովաշենում մենք մնացինք մինչև օգոստոսի վերջը և վերադարձանք դպրոց գնալուց մի քանի օր առաջ: Այդ օրերի ընդացքում, ես հասցրեցի կատարել իմ ամառային առաջադրանքները և սկսեցի անհամբեր սպասել ուսումնական տարվա սկզբին:

ԻՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ (2014թ)

image

Ես այս տարի շատ լավ անցկացրեցի իմ ամառային արձակուրդը:
      Ամռանը ես իմ ընտանիքի հետ գնաց էլ էի Դիլիջան: Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր: Դիլիջանում ես շատ մոտիկից տեսա մի  արծվի: Այն շատ մեծ էր և ես նույնիսկ վախեցա: Ես ու ընտանիքս ,զբոսնելիս անտառով, շատ-շատ մողեսների հանդիպեցինք : Նրանք տարբեր չափերի էին և ամենամեծը , որին ես տեսա, իմ ձեռքի  չափ էր: Դիլիջանում մենք զրուցարան գտանք և այնտեղ հանգստացանք ու ճաշեցինք: Երեկոյան մենք վերադարձանք տուն հիացած Դիլիջանի բնությունով:
     Մեկ շաբաթ անց մենք որոշեցինք գնալ Սևանա լիճ:Մեզ նաև միացավ իմ հորյեղբոր ընտանիքը:Այնտեղ մենք շատ լավ օրեր անցկացրեցինք: Ես ու իմ քույրերը և եղբայրները ոլեյբոլ և ֆուտբոլ էինք  խաղում,լողում էինք լճում և վարում էինք ջրային հեծանիվ: Երեկոյան մենք պատմում էինք հետաքրքիր առակներ,հեքիատներ,պատմվածքներ և իհարկե անեկդոտներ:Սևանա լճում այնքան հետաքրքիր էր  անցնում ժամանակը, որ մենք նույնիսկ չզգացինք , թե ինչպես անցավ մեկ շաբաթը:
     Մեծ տպավորություններով և հիշողություններով մենք վերադարձանք տուն: