Category Archives: Վերլուծություններ

«Իմ մայիսյան 10-րդ հավաքը» Մայրենի

Այս ամբողջ տարվա ընդացքում ես նոր և հետաքրքիր բաներ սովորեցի:Քանի որ,ես հեռավար եմ սովորում,չկարողացա մասնակցել տարբեր նախագծերի,բայց չնայած դրան, ես աշխատում էի ամեն ինչ հասցնել:Այս տարվա ընդացքում, ես կարդացի հետաքրքիր վիպակներ և այլ ստեղծագործություններ,որը հանձնարարել էր մեր մայրենիի դասատուն`Տիկին Մարիետը:Նաև ես շարունակեցի ուսումնասիրել մայրենի լեզվի քերականությունը:Իմ կարծիքով այս տարին ստացված էր:

Վերլուծություններ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:

Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…

Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:

Ինչի մասին պետք է մտածել. Կյանսքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:

Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:


Ինձ թվում է,որ հայրը միքիչ սխալ է,քանի որ մարդը կարող է և երջանիկ լինել և դժբախտ:Եթե ցանկանաս երջանիկ լինել,ապա կլինես, եթե սխալներ թույլ չտաս,իսկ եթե թույլ տաս` կդժբախտանաս:Ես համաձայն եմ հայրիկի այն մտքի հետ,երբ նա ասում է,որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես:Այսինքն` եթե սխալ կյանք վարես,ապա միշտ կհատուցես դրա համար,իսկ եթե բարի կյանք վարես,ապա միշտ հաջողությունների կհասնես:Ես համաձայն չեմ այն մտքի հետ,որ պետք է չմտածես ծնողներիտ մասին:Ես երբեք չեմ մոռանա ծնողներիս, ուր էլ լինեմ:Ծնողի մասին դու պարտավոր ես մտածել,քանի որ եթե ծնողը չլիներ, ապա դու էլ  չէիր լինի:Համաձայն եմ այն մտքի հետ,երբ նա ասում է,որ պետք է մտածել,թե կյանքում ի՞նչ ձգտումներ ունես, ուրիշներից լավն ես, թե՞ վատը:


Լեդիի խոսաքցությունը Հոմերի հետ


— Ռուզալի Սիմս-Փիբիթի,- լեդին ուղղեց տղային: — Այո, Ռոզալի Սիմս-Փիբիթին հեռագիր է սպասում: Դու հեռագիրը նրան կհանձնես այն ժամանակ, երբ նա բեմում կերևա:

— Իսկ այդ ե՞րբ կլինի,- հարցրեց Հոմերը:

— Այս րոպեին,- ասաց լեդին,-նստիր և սպասիր: Երբ Ռոզալի Սիմս-Փիբիթին երևա, վազիր բեմ ևբղավիր բարձր և հստակ ձայնով. «Հեռագիր Ռոզալի Սիմս-Փիբիթիի համար»: Փիբաթի չասես,հա՜:

— Շատ լավ, տիկին,- ասաց Հոմերը:

Ցրիչը նստեց, իսկ լեդին հեռացավ ոտքի թաթերի վրա, հաստատորեն ժպտալով, կարևոր գործկատարած մարդու տեսքով:


Իմ կարծիքով այս կինը շատ հպարտ էր Սիմս-Փիբիթիով և դրա համարել նրան ասաց,որ հանկարծ անվան մեջ չսխալվի և շատ հարգանքով խոսի նրա հետ:Իսկ Հոմերը կիրթ և մեծերին հարգող անձ լինելով լսեց այդ կնոջը:

 

Սիմս-Փիբիթի վիրավորական քայլը

— Այստեղ արի, մանչուկ,- ասաց նա,- ես եմ Սիմս-Փիբիթին,- նա դարձավ ունկնդիրներին և ասաց,- ներեցեք Լեդիներ: — Նա ստորագրեց, վերցրեց հեռագիրը և ցրիչին մի արծաթ դրամտվեց՝ ասելով,- վերցրու քո վարձը, մանչուկ:

Հոմերի համար վիրավորական էր այդ դրամն ընդունելը, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ այնպես ծիծաղելի էր և շփոթեցնող, որ նա չկարողացավ մերժել: Նա վերցրեց արծաթե դրամը ևշատ այլայլված, բեմից ցած շտապելով, շենքից դուրս եկավ:

Ինձ թվում է,որ Սիմս-Փիբիթին բոլորից իրեն վեր էր դասում և շատ հպարտ էր, որ այդ աստիճան հայտնի է և հենց դրա պատճառով նա տղայի հետ շատ վիրավորական վարվեց:Կարծես Հոմերը մի ստրուկ լիներ,որը պարտավոր էր անել այդ կնոջ ամեն մի ասածը:Իսկ հոմերը վերցրեց այդ դրամը շփոթմունքից:

Հոմերի սխալը

Սիմս-Փիբիթիի տված արծաթը նա գցեց այդ մարդու գլխարկի մեջ և շտապեց դեպի իր հեծանիվը: Արդեն  քսան յարդ հեռացել, երբ զգաց, որ ինչ-որ վատ բան կար իր արարքի մեջ: Ետ վերադառնալով, նա հեծանիվը նետեց մայթի վրա և վազեց այն մարդու մոտ, որը երկու ոտքերն էլ կորցրել էր երեսուն տարի առաջ: Այս անգամ Հոմերը նրա գլխարկի մեջ մի քառորդանոց գցեց, իր սեփական քառորդանոցը:


Ինձ թվում է,որ Հոմերը ճիշտ վարվեց տալով ևս մի քառորդանոց,քանի որ ավելի լավ էր,որ նա ոչինչ չտար,քանս թե մի արծաթե դրամ,որը համարյա արժեք չուներ:Եթե ես լինեի նրա տեղում `միանգամից կտայի համ այդ արծաթե դրամը համ էլ մի քառորդանոցը: