Monthly Archives: Октябрь 2014

Վահան Տերյան

102_0405

Նորից անձրև, մշուշ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

 Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
 
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությունն իմ խոնարհ,
Եվ թփերը դողդոջուն,
Եվ խոտերը գետնահար…
 
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշուն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Ցանկանում եմ……

Ես ցանկանում եմ , որ եթե ինչ-որ սխալ գործեմ,ինձ լսեն առանց դատապարտելու:
Ես ցանկանում եմ,որ եթե սխալ գործեմ, ինձ խորհուրդ տան:
Ես ցանկանում եմ, որ ինձ օգնեն` առանց իմ փոխարեն լուծելու:
Ես ցանկանում եմ, որ ինձ խնամեն առանց նվաստացնելու:
Ես ցանկանում եմ , որ ինձ նայեն առանց ինձնից ինչ-որ բան կորզելու:
Ես ցանկանում եմ, որ ինձ սիրեն, բայց չսահմանափակեն ինձ ամեն ինչից:
Ես ցանկանում եմ, որ ինձ սիրեն, բայց չսահմանափակեն  ամեն ինչից:
Ես ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչեն, բայց չստիպեն:
Ես ցանկանում եմ, որ ինձ օգնեն, բայց իմ փոխարեն չպատասխանեն:
Ես ցանկանում եմ, որ ինձ պաշտպանեն, բայց երբեք չխափեն ինձ պաշտպանելու համար:
Ես ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինեն, բայց չներխուժեն իմ կյանքի մեջ:
Ես ցանկանում եմ, որ իմանան իմ բոլոր անդուր գծերը և  օգնեն փոփոխել դրանք:
Ես ցանկանում եմ, որ իմանան…որ կարող են ինձ վրա  հույս դնել:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ

Yuri Danielyan

Իմ առաջին տեխնոլոգիայի դասը շատ հետաքրքիր անցավ:Այդ օրը մենք  ինտերնետից ներբեռնեցինք  SketchUp ծրագիրը նոտբուկների մեջ: Այդ ծրագրով մենք ստեղծեցինք երկրաչափական պատկերներ`բուրգ,կոն,գունդ,խորանարդ և գլան:Ճիշտ է,ինձ մոտ դեռ լավ չի ստացվում, քանի որ ես այս տարի եմ  եկել այս դպրոց ,բայց ես ջանում եմ հասնել բարձրունքների:

ԻՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ (2014թ)

image

Ես այս տարի շատ լավ անցկացրեցի իմ ամառային արձակուրդը:
      Ամռանը ես իմ ընտանիքի հետ գնաց էլ էի Դիլիջան: Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր: Դիլիջանում ես շատ մոտիկից տեսա մի  արծվի: Այն շատ մեծ էր և ես նույնիսկ վախեցա: Ես ու ընտանիքս ,զբոսնելիս անտառով, շատ-շատ մողեսների հանդիպեցինք : Նրանք տարբեր չափերի էին և ամենամեծը , որին ես տեսա, իմ ձեռքի  չափ էր: Դիլիջանում մենք զրուցարան գտանք և այնտեղ հանգստացանք ու ճաշեցինք: Երեկոյան մենք վերադարձանք տուն հիացած Դիլիջանի բնությունով:
     Մեկ շաբաթ անց մենք որոշեցինք գնալ Սևանա լիճ:Մեզ նաև միացավ իմ հորյեղբոր ընտանիքը:Այնտեղ մենք շատ լավ օրեր անցկացրեցինք: Ես ու իմ քույրերը և եղբայրները ոլեյբոլ և ֆուտբոլ էինք  խաղում,լողում էինք լճում և վարում էինք ջրային հեծանիվ: Երեկոյան մենք պատմում էինք հետաքրքիր առակներ,հեքիատներ,պատմվածքներ և իհարկե անեկդոտներ:Սևանա լճում այնքան հետաքրքիր էր  անցնում ժամանակը, որ մենք նույնիսկ չզգացինք , թե ինչպես անցավ մեկ շաբաթը:
     Մեծ տպավորություններով և հիշողություններով մենք վերադարձանք տուն: