Monthly Archives: Февраль 2016

Կլոր որդեր

“Ազատ միտք, ազատ խոսք, ազատություն”


Ազատությունը մարդիկ հաճախ սխալ են պատկերացնում: Ազատություն չի նշանակում ապրել ամբողջովին այնպես ինչպես ուզում ես, այդ բառը չի նշանակում ապրել միայնակ, բոլորից հեռու: Ազատ մարդու հարազատները, ընկերները և բոլորը ում նա սիրում է կարողանում են նրան հասկանալ, օգնել, սիրել: Յուքանչյուր մարդ պիտի ունենա ազատ խոսք և միտք, նրա կարծիքը պետք է հաշվի առնվի նրա շրջապատում: Ազատությունը այնպիսի մի բան է, առանց որի մարդ երջանիկ չի կարող լինել: Չնայած դրան, ցավոք մեր ժամանակներում ոչ բոլորը ունեն իրական ազատություն:

 Ազատություն կարող է ունենալ և պետք է ունենա յուրաքանչյուր մարդ:

“Մարդիկ, ում վստահում եմ”

Դեռ ոչ մի գաղտնիք չի եղել, որը ես չեմ վստահի ընտանիքիս: Հորս, մորս և քրոջս շնորհիվ իմ կյանքը երջանիկ է անցնում: Ես երբեք չեմ կորցնի իմ վստահությունը ընտանիքիս հանդեպ: Հայրս հաճախ տարբեր խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են ինձ հաղթահարել կյանքի դժվարությունները: Մայրս մեղմացնում է հոգուս ցավը, որը պատճառում են այն մարդիկ, որոնց վստահել եմ: Քույրս կյանքս ավելի զվարճալի և հաճելի է դարձնում: Երբ տխուր եմ լինում` նա զվարճացնում է ինձ այնքան, մինչև երեսիս նշմարվում է ժպիտը:
  Ընտանիքս կարծես ինձ համար դրախտի պես մի բան է, որտեղ ես մոռանում եմ, թե ինչ բան է ցավը և վիշտը:  

(Ընտանեկան Ռադիո — Family Radio) Vahan Teryan

“Այնպես եմ ուզում”


 Այնպես եմ ուզում, որ աշխարհը լի լինի բարությամբ և սիրով: Որպեսզի մարդիկ երբեք չբղավեն, չվիճեն, չհուզվեն:
 Այնպես եմ ուզում, որ մարդիկ կարողանան անհոգ և երջանիկ ապրել իրենց կյանքը, որը մեկ անգամ է տրվում:
  Այնպես եմ ուզում, որ մարդիկ միշտ ցանկանան ուղղել իրենց սխալները:
  Այնպես եմ ուզում, որ յուրաքանչյուր չար էակ,կարողանա վերգտնել բարությունը:
  Այնպես եմ ուզում,որ ոչ ոք իրեն ստորացված չզգա:
  Այնպես եմ ուզում, որ մեր քաջարի զինվորները, իրենց հայրենիքը պահպանելով՝ երբեք չմահանան:
  Այնպես եմ ուզում, որ արդարությունը և խաղաղությունը տիրի աշխարհում: