Առաջադրանքներ

2017-2018 ուսումնական տարի

Առաջադրանք 1

1.Բաց տեքստը հղումով, կարդա տեքստը և կարծիքդ գրիր երևույթի մասին. «Դիմակը» ։

Այս երևույթը տարածված է այն մարդկանց մեջ, ովքեր ինքնահաստատման հետ խնդիրներ ունեն: Նրանք կարծես սեփական կյանք չունենան: Այդպիսի մարդիկ ապրում են ուրիշի ցանկություններով, ուրիշի երազանքներով: Այդպիսի դիմակից ազատվում են միայն նպատակասլաց մարդիկ:

2.Կարդա ներքևի տեքստը և երևակայական փոքրիկ պատմություն հորինիր, թե, հնարավոր է, ինչ ես անում դու զուգահեռ իրականության մեջ, եթե ընդունենք, որ այդպիսի իրականություն կա։

Այս պահին, մինչ փորձում եմ կատարել այս առաջադրանքը, գուցե զուգահեռ իրականության մեջ երեխա չեմ և իմ աշխատասենյակում այս պահին աշխատում եմ: Հասուն տղամարդու կյանք եմ վարում: Այդ իրականության մեջ, երևի զուգահեռ բնավորություն ունեմ, զուգահեռ նախասիրություններ ունեմ, զուգահեռ եմ մտածում և որոշումներ կայացնում: Մի խոսքով՝ ապրում եմ զուգահեռ կյանքով: Անգամ դժվարանում եմ ինձ այդպիսին պատկերացնել:

 

 





Առաջադրանք 84


Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստիհամառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:

-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:

-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:

-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:

Ու բոլորն էլ`

-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…

-Ես մի դժբախտ մարդ եմ…

-Ես անմեղ եմ…

Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:

«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:

Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:

-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:

-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս,- ասաց երիտասարդը:

Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.

-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:

Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.

-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:

Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.

-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…

Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:

ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:


Հարցեր


1. Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:


Թագավորը ցանկանում էր իր անունը անմահացնել: Այդ պատճառով նա բանտ գնաց, որպեսզի ազատի անմեղ բանտարկյալներին:

2. Բանտարկյալները թագավորին ինչպե՞ս ընդունեցին:

Բոլորը բողոքի վայնասուն բարձրացրին և իրենց ազատել պահանջեցին:

 

3. Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:

Թագավորը մռայլվեց, քանի որ լսելով բանտի վերակացուին հասկացավ, որ բոլորը իրեն խափում են և սուտ երդումներ են տալիս:

 

4. Երիտասարդ բանտարկյալը մյուսներից  ինչո՞վ տարբերվեց:


Երիտասարդ բանտարկյալը լիովին ընդունում էր իր մեղքը և չէր էլ ցանկանում ազատվել, մտածելով, որ արժանի չէ դրան:

5. Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

Թագավորը որոշեց արձակել երիտասարդ բանտարկյալին, քանի որ նա անկեղծ գտնվեց և լիովին ընդունում էր իր մեղքը:

 

6. Ի՞նչ էր ուսանելի այս պատմության մեջ:

Հարկավոր չէ փախչել պատժից: Պատիժը ինքը ձեզ բաց կթողնի, երբ ընդունեք ձեր մեղքը և զղջաք ձեր կողմից կատարված սխալների համար:



Առաջադրանք 81



Քննարկեք հետևյալ միտքը:

Մի փնտրեք գնահատում դրսում: Համաձայնության խոսքեր, հիացմունք և գովասանք, ամենաբուռն ծափահարություններն աշխարհի երբեք չեն կարող բավարարել քո սրտի ամենախորը ձգտումները: Դրանք կարող են միայն ժամանակավոր և պայմանական լինել: Դու ուժասպառ կլինես՝ փորձելով պահել քո հեղինակությունը մարդկանց մոտ:

Քո լույսը դրսից չի գալու, ընկերս, այն միայն քո ներսում է հնարավոր գտնել: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա: Դու անսովոր ես մինչև քո հոգու խորքը, հատկապես յուրահատուկ ես, քանի որ կյանքը քեզ չի մասնատել, առանձնահատուկ ես այն ուժով, որ շարժում է ծովերը և մոլորակներն իրենց ուղեծրով: Մի համեմատիր քեզ և մի փորձիր նմանվել որևէ մեկին: Չի ստացվի:

Դու յուրահատուկ ծաղիկ ես, անսովոր ես անգամ, երբ տխրության գագաթնակետին ես, կասկածի, ցավի պահերին, տան կարոտի ժամանակ: Դու բացարձակ նմանակն ես, անփոխարինելի այն Բանի արտահայտումը, որը երբեք չի կարող արտահայտվել: Դու երբեք չես կարող լինել ուրիշ ծաղիկ, և դրանով է պայմանավորված քո մեծությունն ու քո արժեքը:

 

Չփոխվես: Տիեզերքը զգուշորեն փայփայում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:



Ես համաձայն եմ այս տեսակետի հետ: Յուրաքանչյուր մարդ իրոգ առանձնահատուկ է և դրանով պետք է հպարտանալ, այլ ոչ թե ամաչել: Շատերը փորձում են նմանվել ինչ որ մեկի՝ կորցնելով իրենց առանձնահատկությունը, բայց դա միևնույն է երբեք չի ստացվում: Ինչ անհետաքրքիր կանցներ մեր կյանքը, եթե բոլորը իրար նման լինեին, նույն նախնտրությունները ունենային: Ես անգամ չեմ կարողանում պատկերացնել այդ ամենը: Ինքս երբեք չեմ փորձել ինչ որ մեկի նմանվել և երբեք էլ չեմ փորձի:

 



Առաջադրանք 80

 

1. Թարգմանել առակը:

Как-то в одно селение пришёл и остался там жить старый мудрый человек. Он любил детей и проводил с ними много времени. Ещё он любил делать им подарки, но дарил только хрупкие вещи. Как ни старались дети быть аккуратными, их новые игрушки часто ломались. Дети расстраивались и горько плакали. Проходило какое-то время, мудрец снова дарил им игрушки, но ещё более хрупкие.

Однажды родители не выдержали и пришли к нему:

— Ты мудр и желаешь нашим детям только добра. Но зачем ты делаешь им такие подарки? Они стараются, как могут, но игрушки всё равно ломаются, и дети плачут. А ведь игрушки так прекрасны, что не играть с ними невозможно.

— Пройдёт совсем немного лет, — улыбнулся старец, — и кто-то подарит им своё сердце. Может быть, это научит их обращаться с таким бесценным даром хоть немного аккуратней?

 



Օրերից մի օր, մի իմաստուն մարդ մի գյուղ եկավ և այդտեղ էլ մնաց: Նա սիրում էր երեխաների և երկար ժամանակ էր անցկացնում նրանց հետ:Նաև նա սիրում եմ երեխաներին նվերներ նվիրել, բայց նվիրում էր միայն փխրուն իրեր: Որքան որ չէին ցանկանում երեխաները նրբորեն վերաբերվել նվերներին՝ միևնույն է իրենց նոր խաղալիքները կոտրվում էին: Երեխաները տխրում  և դառնությամբ լացում էին:  Անցնում էր ինչ որ մի ժամանակ, իմաստունը նորից էր նրանց խաղալիք նվիում, բայց դրանք ավելի փխրուն էին:

Մեկ օր էլ ծնողները այլևս չդիմացան և գնացին նրա մոտ.

— Դու իմաստուն ես և մեր երեխաներին միայն բարին ես ցանկանում: Բայց ինչու՞ ես նրանց այդպիսի նվերներ անում: Նրանք շատ են փորձում նուրբ լինել, բայց խաղալիքները միևնույն է կոտրվում են, և երեխաները լալիս են: Բայց խաղալիքները այնքան գեղեցիկ են, որ նրանց հետ չխաղալ ուղղակի հնարավոր չէ:

— Ոչ շատ տարիներ կանցնեն,- ժպտաց ծերունին,- և ինչ որ մեկը նրանց կնվիրի իր սիրտը: Մի գուցե, այս ամենը նրանց կսովորեցնի՞ այդպիսի անգին նվերի հետ գոնե մի քիչ նուրբ վարվել:

 



Առաջադրանք 76


1.Տեքստը վերականգնի՛ր նախադասություններըվերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:



Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել:



2.Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

  — Ընկերս,գիտե՞ս, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:

   — Այո, գիտեմ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում:

   — Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում:

   — Այդ մասին նույնպես տեղյակ եմ: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած:
 
    -Այո, ընկերս և ճիշտ են արել, դա շատ համեղ է:            



Առաջադրանք 75.Ճագարներ լուսնի տակ: Դինո Բուցատի

 

1. Ո°րն է ստեղծագործության գաղափարը՝ հեղինակի  ասելիքը:

Բոլորս էլ աշխատում ենք միշտ զգոն լինել և չընկնել կյանքի թակարդների մեջ: Սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կկատարվի իր հետ մեկ վայրկյան հետո: Թակարդը գործում է այն պահին և այնտեղ, ուր մենք կորցնում ենք մեր զգությունը:


Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:



Առաջադրանք 71

 
1.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներգրի՛ր:


Միքայելը` իմ լավագույն ընկերը, երեկ մեր տանն էր:

Տանտիրուհուց` իր մորից, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ամենահավատարիմ շան երևալուն:

Մայրը որդուց` զինծառայողից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:

Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը`նա միշտ օգնում էր յուրաքանչյուր հարցով:

Հրազդանը` ամենագեղեցիկ գետերից մեկը, Երևանով է անցնում:

      


2.Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:

Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:

Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:

Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:

Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:

Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:

Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:

Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:

Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:


 

Առաջադրանք 69


Քննարկել հետևյալ մտքերը.

Իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է իմանալ:


Այս մտքերը ընթերցելուց հետո, ես իմ ապրելակերպի մեջ սխալներ նկատեցի և հիմա կփորձեմ ուղղել դրանք: Շատ իմաստալից մտքեր են և ես կցանկանայի, որպեսզի յուրաքանչյուր մարդ այս աշխարհում գոնե մեկ անգամ կարդա այս ամենը: Այս մտքերը կարդալով յուրաքանչյուրս էլ մի սխալ մեր մեջ կգտնենք, քանի որ աշխարհում իդեալական մարդ գոյություն չունի, բայց բոլորս էլ պետք է ձգտենք դրան:Այս մտքերը կնպաստեն այդ գործընթացին:

 

  1. Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:

Սովորե´ք ապրել ներկա պահով:

  1. Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:
  1. Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:
  1. Մտածված արեք գնումները: Որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք:
  1. Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:
  1. Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:
  1. Ընկերությունը ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:
  1. Ճամփորդե՛ք և այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերեք: Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում՝ բազմո՞ց գնել, թե՞ հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը:
  1. Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:
  1. Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին: Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ:
  1. Տարիքն ընդամենը՝ թիվ է: 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում: Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը:
  1. Դժգոհությունը ցավ է պատճառում: Ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից:
  1. Կիրքը բարելավում է կյանքը: Երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ և անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում:
  1. Դուք միշտ չէ, որ իրավացի եք: Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ: Միշտ կա մեզնից խելացին:
  1. Դա էլ կանցնի… Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը՝ փոխվում:
  1. Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում: Կյանքն առանց նպատակների անիմաստ է: Պարզապես՝ անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, և սեփական կյանքը դրա շուրջ կառուցել:
  1. Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է: Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել:
  1. Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում: Կյանքը փոփոխական է, և չարժի ընդդիմանալ:
  1. Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց: Հաճախ մենք  ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ, և չի կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը:
  1. Ամեն ինչ հաղթահարելի է: Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է, կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Իրականում դուք ավելի իմաստուն և ուժեղ եք, քան պատկերացնում եք:
  1. Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում: Երախտապա՛րտ եղեք նրանց, ովքեր ձեզ համար ինչ-որ բան են արել:
  1. Ինքնագնահատականը շատ կարևոր արժեք է: Ինքնասիրահարվածության մասին չէ խոսքը, սակայն պետք է հիշել, որ ցանկացած մեկի կյանքում ամենակարևոր մարդը հենց ինքն է:
  1. Սեփական անձի հանդեպ ազնվությունը ազատությունն է: Շատ կարևոր է սեփական անձի հանդեպ միշտ անկեղծ լինել և ինքնախաբեությամբ չզբաղվել:
  1. Կյանքի նպատակ գտնելու համար գործել է պետք: Այն ինքնաբերաբար չի ծնվում, անհրաժեշտ է բոլոր ճանապարհներով փնտրել այն:
  1. Փոքր թվացող երևույթներն էլ են շատ կարևոր: Մարդիկ հաճախ կյանքից շատ ավելի մեծ հաջողությունների և ձեռքբերումների են սպասում՝ մոռանալով, որ դրանք բոլորը կախված են հազարավոր մանր և երբեմն՝ աննկատ քայլերից:
  1. Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում: Իրականում կարծելով, որ ամեն ինչ գիտեք, նույնիսկ 1 տոկոս գիտելիք չեք ունենում:
  1. Ծերությունն անխուսափելի է: Մարդիկ ծերանում են, և դա բնության օրենքն է: Այն փոքրիշատե դանդաղեցնելու միակ տարբերակը կյանքն իր ողջ հմայքով վայելելն է:
  1. Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդը ում հետ ամուսնացել եք, կփոխվի ժամանակի ընթացքում, բայց դուք էլ կփոխվեք: Թույլ մի՛ տվեք, որ այդ փոփոխությունները բացասական լինեն:
  1. Անհանգստություններն անիմաստ են: Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե դա հարցի լուծման կտանի: Անհանգստությունն անջատում է մարդկային ուղեղը, և նրանք այլևս ընդունակ չեն լինում որէ բարդ հարց լուծել:
  1. Հանձնարարված աշխատանքը պետք է լիարժեք կատարել: Կյանքում շոշափելի արդյունքի հասնելու համար ամհրաժեշտ է ջանք թափել և հույսը միայն սեփական անձի վրա դնել:
  1. Երբեք ուշ չէ: Ուշը լինելը միայն արդարացում է այն բանի համար, որի հանդեպ ձգտում չկա: Սեփական նպատակներին հասնելու համար երբեք էլ ուշ չի լինում:
  1. Գործել պետք է սեփական ցանկությունների համաձայն: Պետք է ակտիվ լինել և չսպասել, մինչև կյանքը «ոսկոր» նետի: Հնարավոր է նրա համը բոլորովին էլ դուրեկան չլինի:
  1. Անհրաժեշտ է ձերբազատվել նախապաշարումներից: Պետք չէ կառչել հասարակության կարծիքից կամ համոզմունքներից: Պետք է բաց լինել ցանկացած հնարավորության կամ գաղափարի առջև:
  1. Խոսքերը նշանակություն ունեն: Նախքան խոսելը մտածե՛ք. պետք չէ բառերը շռայլորեն օգտագործել՝ մարդկանց վիրավորելու համար, քանի որ դրանից հետո հետդարձի ճանապարհ չի լինում:
  1. Պետք է ապրե՛լ յուրաքանչյուր օրդ: Ապրել և արժեվորել:
  1. Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը: Կիսե՛ք ձեր սերը և աշխարհն ավելի լավը դարձրեք:

 



Առաջադրանք 53


1. Ո°րն է ստեղծագործության գաղափարը: Հիմնավորված շարադրիր:

Հեղինակը այս ստեղծագործությունը ստեղծելով ցանկանում է մարդկանց մեջ քաջություն արթնացնել և օգնել հաղթահարել մի բարձրունք, որը մի ժամանակ նրանք հաղթահարել չեն կարողացել:
Շատերս ինչ որ խնդրի հետ առնչվելով փորձել ենք հաղթահարել այն, բայց այդ ժամանակ դա չի ստացվել: Մինչ օրս մարդիք վախենում են նորից փորձել հաղթահարել այդ խնդիրը, բայց հարկավոր է դա անել: Նույնիսկ եթե երկրորդ, երորդ և չորորդ անգամ չստացվի: Անվերջ պետք է փորձել և վերջիվերջո մենք բոլորս էլ կարժանանանք հաղթանակի:



Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա: Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:

Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:

Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:

Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:

Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:

Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:

Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:

Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:

Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:

Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:

Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.

Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Քո ամբողջ ոգին:

                                              

Առաջադրանք 52


1. Կետադրիր Եղ. Չարենցի ,,Երկիր Նաիրի,, վիպակի հետևյալ հատվածը.

Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են -գավառական հետամնաց քաղաք: Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը -աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ.- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երեւի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի եւ նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… Էյֆելյան աշտարակին: Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս -եւ, որպես այդպիսին, նոր է եւ միանգամայն ուշագրավ: Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արեւելյան գյուղում:
Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչեւ օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում:



Առաջադրանք 50


1.Ուղղակի խոսքերը դարձրո՛ւանուղղակի:

Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին.

_Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:

-Բոլորովին,- պատասխանեց էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:

-Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:

-Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:


Մի անգամ, քննություններից առաջ, էյնշտեյնին հարցրին, թե արդյո՞ք դժվար են լինելու քննության հարցերը: Նա պատասխանեց, որ տալու է նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Հարցնողը հայտնեց իր կարծիքը ասելով, որ այդ դեպքում կհնչեն միևնույն պատասխանները: Էնշտեյնը ասաց, որ իր գործընկերը սխալվում է և ժպտալով շարունակեց իր խոսքը ասելով, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

 




2. Փոխադրիր Վիլյամ Սարոյանի զրույցը՝ ուրիշի ուղղակի խոսքը դարձնելով անուղղակի:

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՕԴԵՍԱՑԻ

ՓՈՐՁԵՑ ԽԱԲԵԼ ԲԻԹԼԻՍՑԻ ՄԻ ՃԱՐՊԻԿ

ՏՂԱՅԻ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ՀԻՄԱՐ ԴՐՈԻԹՅԱՆ

ՄԵՋ

Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։

— Տղաս,— ասում է օդեսացին,— եթե քո էդ ժանգոտ օղը ինձ տաս, ես քեզ փող կտամ, և դու կարող ես հարյուր հատ դրանից գնել։

— Համաձայն եմ,– ասում է տղան։– Եթե չորեքթաթ քայլես այս փողոցով ու էշի պես զռաս, մատանին քեզ կտամ։

Այդ խաբեբան մտածեց՝ քանի որ Բիթլիսում ոչ մեկը չի ճանաչում իրեն, դրա համար էլ սկսեց չորեքթաթ անցնել փողոցով՝ էշի պես գռալով։ Վերջապես օդեսացին տեղից ելավ ու ասաց.

— Հիմա մատանին կտաս, չէ՞, տղաս։

— Իսկ հիմա չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Ինչ է, դու քո էշի խելքով գիտես մատանու արժեքը, ես՝ բիթլիսցի հայս, չգիտե՞մ…




Մի խաբեբա, որի խարդախություններն արդեն հայտնի էին ամբողջ Օդեսայում, գալիս է Բիթլիս։ Այստեղ նա հանդիպում է ութ տարեկան մի հայ տղայի, որի մատին անգին քարով մատանի կար։
Մոտենալով նա առաջարկում է այդ ժանգոտ օղը իրեն վաճառել՝ ասելով, որ իր տված փողով տղան այդպիսի հարյուր մատանի կգնի:
Տղան համաձայնում է մատանին տալ այն դեպքում, եթե օդեսացին չորեքթաթ քայլելով զռա: Օդեսացին համաձայնում է և կատարում է տղայի պայմանը: Վերջացնելուն պես՝ օդեսացին խնդրում է տղայի մատանին: Տղան ասում է, որ օդեսացին այդպես էլ չորեքթաթ գնա այնտեղ, որտեղից եկել է և ավելացնում, որ եթե օդեսացին իր էշ խելքով հասկանում է մատանու գինը՝ ինչպե՞ս կարող է նա դա չհասկանալ:


Քառյակներ: Հ. Թումանյան


1.Ընտրիր և անգիր սովորիր 5-10 քառյակ:


2. 1-2 նախադասությամբ գրիր ընտրածդ քառյակի իմաստը:

Ո՞ւր կորա՜ն…

Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.

Ինչքան լացի, ձեն ածի`

Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս


Ոչ բոլոր ըկներներներն են, բարեկամներն են և հարազատներն են, որ կողքիտ են և՛ լավ և՛ վատ պահերին:



Առաջադրանք 46


1.Փոխադրեք առակը՝ ուրիշի ուղղակի խոսքը վերափոխելով անուղղակի խոսքի:

Փոքրիկ աղջիկը մայրիկի հետ եկավ ծովի ափ:

—  Մայրի՛կ ,կարո՞ղ եմ  խաղալ ավազի մեջ:

—  Ո՛չ,  թանկագի՛նս, դու կկեղտոտես քո մաքուր շորերը:

—  Մայրի՛կ, կլինի՞ ես վազեմ ջրերի միջով:

—  Ո՛չ, դու կթրջվես և կհիվանդանաս:

—  Մայրի՛կ, կարո՞ղ եմ խաղալ մյուս երեխաների հետ:

—  Ո՛չ, դու կկորես ամբոխի մեջ:

—  Մայրի՛կ, գնի՛ր ինձ համար պաղպաղակ:

—  Ո՛չ, դու կսառեցնես կոկորդդ:

Աղջիկը սկսեց լացե լինել: Մայրը շրջվեց  դեպի ոչ հեռու կանգնած կնոջ կողմը և ասաց.

—  Օ՜հ, աստված իմ:Դուք երբևէ տեսե՞լ եք այսպիսի նյարդային երեխա:



Փոքրիկ աղջիկը մայրիկի հետ եկավ ծովի ափ: Աղջիկը ցանկացավ խաղալ ավազի հետ և թույլտվություն խնդրեց մայրիկից: Մայրիկը արգելեց, պարզաբանելով, որ աղջիկը կկեղտոտի իր մաքուր շորերը:
Երեխան թույլտվություն խնդրեց մայրիկից վազել ջրերի միջով, բայց մայրիկը թույլ չտվեց, ասելով, որ նա կթրջվի և կհիվանդանա: Աղջիկը ցանկանալով խաղալ երեխաների հետ, թույլտվություն խնդրեց: Մայրկը նորից արգելեց, պարզաբանելով, որ աղջիկը կմոլորվի ամբոխի մեջ: Աղջիկը խնդրեց մորը իրեն պաղպաղակ գնել, բայց մայրիկը մերժելով ասաց, որ նա կսառեցնի կոկորդը:
Աղջիկը սկսեց լաց լինել: Մայրը շրջվեց  դեպի ոչ հեռու կանգնած կնոջ կողմը և հարցրեց, թե այդ կինը երբևէ տեսե՞լ է այսպիդի նյարդային երեխա:



Առաջադրանք 45




1.Կարդա առակը:

2.Առակը վերապատմիր 3-5 նախադասությամբ:


Առակի գլխավոր հերոսը միշտ երջանիկ էր: Երբեմն մարդիկ ցանկանում էին իմանալ նրա երջանկության գաղտնիքը: Այդ հարցին, նա շատ պարզ պատասխան էր տալիս՝ ինքն է ընտրում երջանիկ լինի, թե ոչ:


3.Գրիր՝ ո՞րն է առակի ասելիքը:

Մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը: Եվ եթե ճիշտ ընտրություն է կատարում՝ երջանիկ է լինում: Բայց նույնիսկ սխալ ընտրության դեպքում, մարդ կարող է երջանիկ լինել, եթե ցանկանա:

Մի մարդ երջանիկ էր ապրում իր կյանքը: Միշտ ժպտում էր, ծիծաղում էր, ոչ ոք երբևէ նրան տխուր չէր տեսել: Երբեմն-երբեմն մարդիկ հարցնում էին.

— Ինչպե՞ս է, որ դու երբեք չես տխրում: Ինչպե՞ս ես կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է քո երջանկության գաղտնիքը:

Այդպիսի հարցերին մարդը սովորաբար պատասխանում էր.

— Կար ժամանակ, որ ես էլ էի ձեզ նման տխուր: Եվ ես հանկարծ գլխի ընկա. բայց չէ՞ որ դա ԻՄ ընտրությունն է, ԻՄ կյանքը:  Եվ այդ ընտրությունը ես անում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ պահից ամեն անգամ արթնանալիս ես հարցնում եմ ինձ.

— Դե, ի՞նչ ես ընտրում այսօր՝ տխրությո՞ւն, թե՞ ուրախություն:

Եվ ամեն անգամ ստացվում է այնպես, որ ես ընտրում եմ ուրախությունը:

Թարգմանությունը՝ Մարիետ Սիմոնյանի

 



Առաջադրանք 42


Հարուկի ՄՈՒՐԱԿԱՄԻ
Է՛հ, բախտս չի բերում

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:

Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.

-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:

-……………….

Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:

Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:

Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:

Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:

Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:

Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Թարգմանեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ: Աղբյուրը՝ Իրատես


Առաջադրանք

  1. Համառոտ՝10 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:

    Գլխավոր հերոսը, որոշել էր ճամփորդության մեկնել, իր ուղեկցուհու հետ: Նրանք վարձեցին մի ավտոմեքենա: Առավոտյան արդեն մեկնել էին: Ընթացքում նաև նախաճաշեցին ռեստորանում: Նրանք հիանում էին բնության գեղեցկությամբ: Գլխավոր հերոսը այդ օրը իր ամենաերջանիկ օրերից մեկն էր համարում: Բայց հանկարծ ամեն ինչ խառնվեց իրար: Նրա ուղեկցուհին հարցրեց, թե վերցրե՞լ է նա իր հետ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը: Իհարկե նա ամեն ինչ մոռացել էր: Նրանք արդեն 250կմ հեռու էին ստոքհոլմից: Չցանկանալով, բայց վերադարձան և նույնիսկ ճանապարհին մոլորվեցին, քանի որ արդեն մութ էր:   

2.Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:

Հաճույքով ընթերցեցի պատմվածքը: Այնքան գեղեցիկ էր նկարագրվում ամեն ինչ: Հասկանում եմ ինչ զգաց գլխավոր հերոսը, քանի որ ինքս էլ եմ հայտնվել նմանատիպ իրավիճակներում:



Առաջադրանք 39


1.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:


1.Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:


Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը:

Նրանք պարզել են, որ որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:


2.Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:


Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն:

Այն օդում արձակում է սատկած միջատը:



3.Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:

Մեղուները և իշամեղուները գտնվում են մի միացության կողքին:

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում նրանց:





2 Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:


Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:


Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել:
Ըստ դրա, երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են:
Դրա պատճառը արևադարձային երկրների հյուրերն են, ովքեր վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման:
Փղերը միակ «մերժվածները» չեն, քանի որ այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները:
Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:



Առաջադրանք 37


Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն


Համառոտ պատմեք ստեղծագործությունը:


Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,

որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…


Այս ստեղծագործությունը մի աղջկա մասին է, ով ուներ շատ նենգ ծնողներ: Նրանք անխղճորեն ուղարկում էին իրենց աղջկան լուցկի վաճառելու ձմեռային ցրտին և բքին: Նոր տարվա նախօրեին նա ոչ մի լուցկի չկարողացավ վաճառել և վախենալով տուն վերադառնալ՝ գիշերը անցկացրեց դուրսը: Լուցկի վառելով նա ցանկանում էր տաքանալ, բայց ամեն անգամ ինչ որ տեսիլքներ էր տեսնում: Երբ վառեց չորորդ լուցկին տեսավ իր տատիկին, ով վերջերս էր մահացել, և խնդրեց նրան մենակ չթողնել իրեն: Տատիկը հենց այդպես էլ արեց: Այդ գիշեր աղջիկը մահացավ: Նա գնաց իր տատիկի հետ Աստծե մոտ:


Առաջադրանք 35
Փոխադրել հեքիաթը.

Ծննդյան հեքիաթ:Պաուլո Կոելո

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.

Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

Իսկ ես կուզեի դառնալ ինչոր բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, —ասաց երկրորդը:

Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչեր ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում: Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի: Այսպես իրականացան նրանց ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է մեր երազանքների հետ: Դրանք կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

Փոխադրություն

Ըստ հայտնի լեգենդի, մի ժամանակ Լիբանանի անտառներում կյանք ստացան երեք մայրի:

Մայրիները շատ երկար են աճում և նրանք շատ երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի ու մահվան մասին, մարդկանց և բնության մասին: Նրանց աչքով էին անցնում դաժան պատերազմներ: Նրանց ժամանակ ստեղծվել էր այբուբենը:

Եվ մի օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին: Առաջին ծառը երազեց գահ դառնալ, որպեսզի նրա վրա նստի աշխարհի ամենազորեղ թագավորը: Երկրորդ ծառը ցանկացավ դառնալ ինչոր բանի մասնիկ, ինչը կկարողանար վերածել Չարը Բարու: Իսկ երորդը երազեց, որ իրեն նայելիս Աստծուն հիշեն:

Այդպես անցան երկար տարիներ և իվերջո հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին երեք ծառն էլ և տարան: Առաջին ծառի փայտով փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան և աթոռներ սարքեցին, որոնց ծախեցին կահույքավաճառներին: Երրորդ ծառի փայտը չհաջողվեց նույնիսկ վաճառել: Ծառերը իրենց շատ դժբախտ էին զգում:

Անցան երկար ու ձիգ տարիներ: Մի անգամ, ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց գիշերել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և այդ փարախում այդ գիշեր ծնվեց մի տղա երեխա, որին մայրը դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Այդ ժամանակ առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ:Նա այդ գիշեր պահեց աշխարհի ամենակարող թագավորին: Ժամանակ անց մի գյուղական խրճիթում մարդիկ ճաշելու նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի գերաններից: Մինչ ճաշը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Երկրորդ ծառն նույնպես հասկացավ, որ իր երազանքը կատարվեց, քանի որ նա Մարդու և Աստվածային կապի ականատեսը դարձավ: Հաջորդ օրը երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Սարքելուց հետո, մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը ուժգին վախեցավ իր ճակատագրից: Բայց մի քանի օր անց նա հասկացավ իր ճակատագիրը: Մեխված մարդը դարձավ Երկրի Լուսատուն: Իրենից պատրաստված խաչը դարձավ հավատի և հաղթանակի խորհրդանիշ: Հենց այսպես կատարվեցին ծառերի երազաանքները: Մեր բոլոր երազանքները կատարվում են, բայց անսպասելի և լիովին այլ կերպ, քան պատկերացնում էինք:

    



Առաջադրանք 30


Ընթերցել և կատարել առաջադրանքները.

  1. Այն հեռավոր գիշերը. Վիլյամ Սարոյան
  • Համառոտ (3-4 նախադասությամբ) պատմել ստեղծագործության ֆաբուլան

    Հեղինակը պատմում է մի հանդիպման մասին, որը մի պահ երջանկացրեց նրան: Իսկ այնուհետև դժբախտ և անհույս կյանք պարգևեց:
  • Դուրս գրել այն հատվածները, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը:

    Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, եւ ոմանք մեռնում են կես ճանապարհին: Եթե թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլեւս չես տեսնում նրանց , ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց եւ գտնես, կգտնես մեռած, որովհետեւ ինչ ճանապարհով էլ գնաս, միեւնույն է, մահը ճանապարհիդ է:
  • Դուրս գրել այն պատկերները, որոնք, ձեր կարխիքով առավել հուզական են:

    Շատ ուրիշներին տեսա, շատերը նույնքան լավն էին ու սիրուն, բայց ոչ մեկը նման չէր նրան, ոչ մեկը չուներ նրա թախծալի, անուշ ձայնը, ոչ մեկ չէր արտասվում այնպես, ինչպես նա արտասվեց: Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էթ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, եւ էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, եւ նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է եւ էլ երբեք չի գտնվի: Այդ ամենը մնաց փոքրիկ պատահականություններից հյուսված դարերի խորքում, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նա նստեց կողքիս, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նստեցի այնտեղ՝ նրան սպասելու:

  1. Խիղճը: Իտալո Կալվինո
  • Համառոտ (3-4 նախադասությամբ) պատմել ստեղծագործության ֆաբուլան

    Մի տղա ցանկանում է պատերազմին մասնակցել միայն իր աձնական թշնամուն սպանելու համար: Բայց պատերազմի ընթացքում սպանում է հազարավոր մարդկանց և խղճում է նրանց, քանի որ այդպես էլ իր թշնամուն չի հանդիպում: Խղճի խայթից իր բոլոր ստացած մեդալները նվիրում է թշնամի երկրներում ապրող, բարեկամ կորցրաց ընտանիքներին: Եվ հանկարծ գտնելով իր թշնամուն՝ սպանում է նրան: Նա մեղադրվում է մարդասպանության մեջ և նրան կախում են:

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Արդարացի չէ սպանել թշնամուն ընդամենը վրեժ լուծելու համար:


Առաջադրանք 29



Քննարկել Նար-Դոսի «Ես և նա» ստեղծագործությունը:


Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի, ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Սակայն աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, թե պատրաստվում է ամուսնանալ, և խնդրում է մոռանալ իրեն: Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը:
Այնուհետև նա եզրակացություն է կազմում իր ահռելի սխալի մասին:
 Իմ կարծիքով “կորած մարդ”-ու կործանման պատճառն իր շրջապատն էր: Նա առաջին իսկ հարվածից ընկնում էր ու այլևս չէր կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր թափառական երաժիշտն օժտված էր մեծ կամքով և հաղթահարում էր ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։


Առաջադրանք 28

1.Կարդալ «Մտադարակ» բլոգը: Ընտրել նյութերից մեկը և գրել հիմնավորված կարծիք նյութի մասին:

Ընթերցել եմ Անի Ղազարյանի “Նորից արթնացա” նյութը:



Բարև, առավո՛տ, ես էլի արթնացա, ու դու ինձ ժպտացիր: Ես էլի արթնացա, ու արևը իր շողերը նվիրեց ինձ: Ես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ես տալիս քեզ վայելելու, ուրախ եմ, որ նորից արթնացա: Իսկ երբ դուրս ես գալիս, չես ուզում  նայել տխուր մարդկանց դեմքերին: Մի՞թե ուրախ չեք, որ հնարավորություն ունեք  տեսնելու ամեն մի օր, մի՞թե  այս արևը ամենակարևորը չէ ձեզ համար: Մարդի՛կ,  մի՛ դժգոհեք  կյանքից, դուք ունեք ամեն բան, վայելեք այս կյանքը, որը մեկն է, միակը, և ինձ չեք կարող  համոզել, որ կյանքի իմաստը փողն է: Մի պահ  մոռացեք դրա մասին և ապրեք հիացած կյանքով: Մի՞թե  այս արևն ու լույսը կփոխեք փողի հետ: Բարև, առավոտ, ես էլի արթնացա և ես ուրախ եմ:


Անին իր նյութով ցանկանում էր խորհուրդ տալ մարդկանց, որպեսզի նրանք վայելեն կյանքի ամեն մի վայրկյանը: Ես լիովին համաձայն եմ Անիի մտքի հետ: Նրա նյութի մեջ նկատեցի ևս մեկ միտք: Երջանկությունը ժպտում է միայն ուրախ մարդկանց:  

2.Կարդալ «Մենք ենք» թարգմանչական բլոգը: Ընտրել առակներից մեկը և վերլուծել:



ՉԱՐԻ ՊԱՏՃԱՌ

Մի անգամ սովորողները հարցրեցին ուսուցչին:

— Ի՞նչն է չարի պատճառը:

-Տգիտությունը,-պատասխանեց նրանց ուսուցիչը:

— Ինչպե՞ս դրանից ազատվել:

— Ոչ թէ ուժով, այլ լույսով, ոչ գործողությամբ,  այլ ըմբռնումով: Բարու նախանշանը հանգստությունն է: Դու ուղղակի անջատում ես զգացմունքներդ, երբ հասկանում ես, որ քեզ հետապնդում է երևակայությունդ՝ հյուսված մտքումդ եղած վախերից:




Այս առակի իմաստը կայանում է նրանում, որ հաճախ մարդիկ չարանում են իրենց երևակայության պատճառով: Իսկ երբ արդեն չարանում են, դժվար է լինում վերականգնել բարությունը, բայց դա հնարավոր է, ինչպես նշված էր առակում:


3.Լսել
«Մեդիադարակ»-ի նյութերը: Գրել կարծիք լսած նյութի մասին:

Լսեցի Անուշ Թադևոսյանի ներկայացմամբ Հովհաննես Թումանյանի “Հայոց վիշտը”:

Հաջող ռադիոնյութ էր: Ընթերցանությունը ես հավանեցի:Ամեն բառի մեջ կարծես հոգի էր դրված: Շնորհակալ եմ Անուշին այսպիսի լավ նյութ հրապարակելու համար:

4.Գրել կարծիք «Գրաբար» բլոգի մասին:

Իմ կարդացած ամենահետաքրքիր բլոգներից մեկն է: Ես շատ հավանեցի այս բլոգը: Այն հիանալի բովանդակություն ունի:


Առաջադրանք 27

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:


Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից հասկացել են, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը հաշվի չառնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով ի հայտ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղ ժամանակներից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. ադաթն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերազմ էր հայտարարել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը զգալ, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությունը արգելել էին:

Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն ոչնչացնելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Քսերքեսը ուժգին բարկացավ, հրամայեց նեղուցը ոչնչացնել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի վերջը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովը ու մարդիկ հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները սկսեցին  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ միանգամից շարունակի ճանապարհը`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց անցնել:


Առաջադրանք 24

1.Քննարկել ստեղծագործությունը:

Աստղային անձրև: Լեոնիդ Ենգիբարով

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևնե՜ր՝ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել…

Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը…

Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին…

Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը…

Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները…

Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։

Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։

Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։



Հիշում եմ կյանքիս ամեն մի երջանիկ պահը: Մարդիկ պետք է իրար երջանիկ վայրկյաններ պարգևեն: Իմ կարծիքով, դա էր Լեոնիդ Ենգիբարովի ստեղծագործության իմաստը, որի հետ ես իհարկե համաձայն եմ:


Առաջադրանք 23

1.Կետադրել հետևյալ հատվածը.

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։


2.Կետադրել հետևյալ հատվածը.

 Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
 Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
 Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
 Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
 Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։
 Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։



Առաջադրանք 21

  1. Քննարկեք պատմությունը:


ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ:  ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐԶԱՆԻ


Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է.

— Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով:

Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է.

— Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել:

Ուսուցիչը ժպտում է.

— Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյուր բառը:

Նրա վերջին դասը շատ պարզ է. ապրեք հիմա, ապրեք ներկայով, ապրեք յուրաքանչյուր վայրկյանը: Ապագա գոյություն չունի: Գիտակցեք դա: Այժմ, այս ակնթարթին անուշեղենը հրաշալի համ ունի: Ու նույնիսկ մահը հաշվից դուրս է: Առայժմ հաշվից դուրս է:


Հուզիչ պատմություն է: Իհարկե համաձայն եմ վանականի վերջին դասի հետ: Այս պատմությունը կարդալով ես հասկացա, որ պետք է ապրել ներկայով և կաշխատեմ միշտ հետևել վանականի խրատին:



Առաջադրանք 16

  1. Ո՞րն է առակների փոխաբերական իմաստը:


Փոսի մեջ ընկած երջանկություն

Մի անգամ, երեք եղբայր տեսան հաջողությանը, որն ընկել էր փոսի մեջ:

Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին և հաջողությունից խնդրեց փող: Հաջողությունը տվեց նրան գումար, և նա երջանիկ գնաց:

Մյուս եղբայրը խնդրեց գեղեցիկ կին: Անմիջապես ստացավ իր ուզածը և նրա հետ հեռացավ:

Երրորդ եղբայրը թեքվեց դեպի փոսը.

-Ի՞նչ է քեզ պետք , -հարցրեց հաջողությունը:

-Իսկ քե՞զ ինչ է պետք , — հարցրեց եղբայրը:

-Դուրս հանիր ինձ այստեղից , — խնդրեց հաջողությունը:

Եղբայրը մեկնեց ձեռքը, փոսից հանեց հաջողությանը, թեքվեց և հեռացավ: Իսկ հաջողությունը գնաց նրա հետքերով:

Թարգմանությունը ՝ Տիգրան Աբրահամյանի



Առակի իմաստը կայանում է նրանում, որ հաջողության հասնելու համար պետք է ջանք գործադրել:



Միշտ չի լինելու այդպես

Մի անգամ, մի երիտասարդ զբոսնում էր փողոցում և տեսավ փողոցի եզրում նստած մի ծերունու: Երիտասարդը մոտեցավ նրան և ասաց.

-Ծերուկ, ահա դու այսքան ծեր ես, կյանքի շատ երկար ճանապարհ ես անցել, հավանաբար դու շատ իմաստուն ես: Ասա ինձ, ես երիտասարդ, ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, որդիս թմրամոլ է, աղջիկս՝ մարմնավաճառ, իսկ կինս օրերով խմում է և տանը ոչինչ չի անում: Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես այս ամենը շտկեմ:

Ծերունին պատասխանեց.

-Դռանդ կախիր տախտակ և վրան գրիր.«Միշտ չէ այդպես լինելու»:

-Եվ վե՞րջ ,-զարմացավ տղամարդը:

-Այո՛:

Տղամարդն այդպես էլ արեց: Որոշ ժամանակ անց նրա որդին թողեց թմրանյութերը և դարձավ հավատացյալ, աղջիկը սիրահարվեց մի երիտասարդի և ամուսնացավ, կինը բուժվեց և այլևս չէր խմում, իսկ ինքը ընդունվեց աշխատանքի և արդեն չէր զբոսնում, այլ երթևեկում էր թանկարժեք մեքենայով:

Մի անգամ, երբ անցնում էր նույն փողոցով, կանգնեց այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ հանդիպել էր ծերունուն: Ծերունին նստած էր նույն տեղում: Տղամարդը ավտոմեքենայով մոտեցավ ծերունուն և բացելով պատուհանը`  դուրս չգալով ասաց.

-Դե՛ ինչ, ծերո՛ւկ, նորից նստա՞ծ ես: Իսկ ես, ինչպես տեսնում ես, հասա ամեն ինչի: Որդիս այլևս թմրամոլ չէ, այլ հավատացյալ է: Եվ աղջիկս այլևս մարմնավաճառ չէ, այլ ամուսնացել է: Եվ կինս է ապաքինվել` դառնալով լավ տանտիկին: Ես ընդունվել եմ աշխատանքի և հիմա ղեկավար եմ: Իսկ դու ինչպես նստած էիր, այնպես էլ նստած ես, ապաշնո՛րհ ծերունի: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիր ինձ հիմա:

Ծերունին նայեց նրան և ասաց.

-Այն տախտակը չհանե՛ս:

Թարգմանությունը ՝ Տիգրան Աբրահամյանի



Առաջին խորհրդով ծերունին օգնեց այս դժբախտ ընտանիքին վերգտնել հավատքը և ձգտել դեպի լավը:

Երկրորդ խորհրդով ծերունին հասկացրեց տղամարդուն, որ երբեք չի կարելի ուրանալ և մոռանալ, թե ում շնորհիվ ես հաջողության հասել: Պետք է միշտ հիշել, թե ով ես եղել անցյալում:



Առաջադրանք 13 (27.09.20
16)

  1. Կարդալ Յ. Հաշեկի «Ինչպե՞ս էի շներ վաճառում» ստեղծագործությունը:

  • Դուրս գրել դուր եկած հատվածները:


    1. Օձերն էլ էին ինձ հետաքրքրում։ Լեռան անտառոտ լանջին օձ էի բռնել, ուզում էի տուն բերել ու այդպես ողջ֊առողջ գցել հորաքույր Աննայի անկողնու մեջ, որովհետև նրան տանել չէի կարողանում։ Բարեբախտաբար, հանդիպեց անտառապահը։ Նա պարզեց, որ բռնածս օձը իժ է, սատկեցրեց և տարավ հանձնելու, որպեսզի ստանար նախատեսված պարգևը։

    2. Վերջապես, ստացա այսպիսի պարզ, սակայն անկեղծ հայտարարություն․ «Բարեգութ պարոն։ Երբվանի՞ց պիտի ես անցնեմ իմ պարտականությունների կատարմանը։ Լավագույն մաղթանքներով՝ Լադիսլավ Չիժեկ, Կաշիրժե»։

    3. ― Դե,― լավ,― ընդհատեցի նրան։― Բայց ձեզ երեսուն կրոն էի տվել։ Քսանը ետ տվեք։

     Այդ բանը նրան բնավ չշփոթեցրեց։

    ― Մոտս իսկապես քսան կրոն էր մնացել։ Բայց ձեզ համար հաճելի բան անելու նպատակով մտա նաև Շվիգանեց և ոմն Կրոտկիի տասը կրան կանխավճար տվեցի շան լակոտների համար։ Նա մի հոյակապ ու հետաքրքիր քած ունի, որը շուտով ցրտելու է։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ցեղի լակոտներ է բերելու։ Կարևորը՝դրանք ձեռքից բաց չենք թողնի․ պայմանավորվել եմ։ Հետո անցնում էի Պալիարկայի մոտով, իսկ այնտեղ մի սքանչելի էգ ճագար էին վաճառում։

    ― Էդ ինչ եք խոսում, Չիժեկ։ Ուշքի եկեք։ Մի՞թե ես ճագարի առևտրով եմ զբաղվում։

    ― Ի՞նչ, ես «ճագա՞ր» ասեցի,― իմ հարցին հարցով պատասխանեց օգնականս։― Ուրեմն բերանիցս թռավ։ Ուզում էի ասել շոտլանդական քած։ Ոչխարապահ։ Սա էլ էր հղի։ Տասը կրան կանխավճար էլ այդտեղ թողեցի, միայն թե այս անգամ ոչ թե լակոտների, այլ մոր համար։ Լակոտները տիրոջն են մնալու։ Հետո անցնում էի Կրուցինովայով․․․

    ― Արդեն առանց փողի՞․․․

    ― Հա, հա, ճիշտ է, արդեն մոտս փող չկար։ Իսկ թե լիներ, ոնց էր անունը, հա, Նովակը մի հսկա փրչոտ շուն է ծախում։ Նրան էլ կանխավճար կտայի, որ շունը մեզ հասներ։ Ինքս հիմա նորից Շկոլնի եմ գնալու։ Շպիցը ուղիղ տուն գնացած կլինի։ Այնպես որ մի ժամից շպիցի հետ կվերադառնամ։

  • Դուրս գրել ամենահումորային հատվածը:


    Իմ հայտարարությունն այն մասին, որ «առևտրական հաստատությանը հարկավոր է շներ խնամող աշխատակից», առաջ բերեց բազմաթիվ արձագանքներ, որոնց մի մասն աչքի էր ընկնում ինքնավստահությամբ։ Թոշակի անցած գյուղական մի ոստիկան գրում էր՝ եթե իրեն աշխատանքի վերցնեմ, ինքը կարող է շներին սովորեցնել ձեռնափայտի վրայով ցատկել ու գլխի վրա կանգնել։
    Մեկ ուրիշ նամակագիր հավատացնում է, թե ինքը շների հետ վարվել գիտե, որովհետև աշխատել է Բուդեյովիցի սպանդանոցում և այնտեղից վտարվել է մորթված անասունների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար։
    Երրորդ հավակնորդը «կինելոգիական ինստիտուտը» շփոթելով «գինեկոլոգիականի» հետ, հայտնում էր, որ աշխատել է ծննդատանն ու կանանց հիվանդանոցում։
    Թեկնածուների մեջ կային իրավաբանական ֆակուլտետի տասնհինգ շրջանավարտներ, իսկ տասներկուսն էլ ավարտել էին ուսուցչական ինստիտուտը։ Բացի դրանից ստացա «Ազատված քրեական հանցագործների խնամակալների ընկերության» գրությունը, որտեղ նշված էր, թե ծառայողի թափուր տեղի համար դիմեմ իրենց, որովհետև ինձ կարող են տրամադրել մի շատ լավ աշխատողի, որը գանձարկղեր թալանելու մասնագետ է։ Ոմանք գրում էին, օրինակ, այսպիսի շնչով․ «Չնայած նախապես համոզված եմ, որ այդ տեղը ես չեմ ստանալու․․․»։
    Հավակնորդրի այս ամբոխի մեջ գտա իսպաներենին, անգլերենին, ֆրանսերենին, թուրքերենին, ռուսերենին, լեհերենին, խորվաթերենին, գերմաներենին, հունգարերենին և դանիերենին տիրապետող մեկին։ Մի նամակագիր էլ գրել էր լատիներեն։
    Վերջապես, ստացա այսպիսի պարզ, սակայն անկեղծ հայտարարություն․ «Բարեգութ պարոն։ Երբվանի՞ց պիտի ես անցնեմ իմ պարտականությունների կատարմանը։ Լավագույն մաղթանքներով՝ Լադիսլավ Չիժեկ, Կաշիրժե»։
    Հարցը շատ հիմնավոր էր դրված, և ինձ այլ բան չէր մնում, քան պատասխանել, որ գրության հեղինակը ներկայանա չորեքշաբթի առավոտյան ժամը ութին։ Նրանից շնորհակալ էի այն բանի համար, որ ինձ ազատել էր երկարաձիգ ու հոգեմաշ տատանումներից՝ կապված ընտրություն կատարելու անհրաժեշտության հետ։

 

  • Բնութագրել գլխավոր հերոսին

Չեմ կարծում, որ գլխավոր հերոսը անչափ սիրում էր կենդանիներին, քանի որ կենդանասեր մարդը չի կարող խաղալ սատկած կատվի հետ: Նա խելամիտ էր, և իմ կարծիքով նկատել էր, որ Չիժեկը անընդհատ ստում էր, բայց խղճում էր նրան և այդ պատճառով է, որ չէր հեռացնում նրան աշխատանքից:



Առաջադրանք 5
09.09.2016

1. Քննարկել հետևյալ առակը.

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

                                            
Ամեն էակ պետք է սիրի և կատարելագործի իր ունեցածը: Նախանձը անկման է բերում: Ես համաձայն եմ այս առակի իմաստի հետ, քանի որ ինքս երբեք չեմ նախանձում այլ մարդկանց:


                 Առաջադրանք 3

1.Բաց թողնված տառերր լրացնել:


«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք,անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզի.Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին:Հետագա.ում մարդի. այդ արտահայտությանը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

2.Բաց թողնված տառերր լրացնել:

   Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից,իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղտոտությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

 

3.Բաց թողնված տառերր լրացնել:

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երա..տությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ,բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար  կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսուն թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

 

 4.Բաց թողնված տառերր լրացնել:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում: Նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում:Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը,ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակություննների նվազումը:


               Առաջադրանք 2
                              06.09.2016

1. Թարգմանել հետևյալ առակը:

Однажды  Акива отправился в путь, взяв с собой осла, петуха и фонарь. К вечеру дошёл он до деревни и попросил ночлега, но жители прогнали его да ещё надавали тумаков.

Такое грубое отношение не пошатнуло в нём веры, и сказав: «Всё, что Бог ни делает, — всё к лучшему», — он устало поплелся ночевать в лес. Устроился поудобнее, съел кусочек хлеба, вдруг слышит — петух истошно кричит. Вскочил Акива, но успел увидеть лишь хвост лисицы, убегавшей прочь с петухом в зубах.

Потеря петуха не поколебала веры в  Акиве, и снова сказав: «Всё, что Бог ни делает, — всё к лучшему», — сел он учить Тору при свете фонаря.

Вдруг поднялся ветер и задул огонь. Опять сказал ребе: «Всё, что Бог ни делает, — к лучшему», — и тут же заметил, что в темноте сбежал осёл. Огорчился  Акива потере осла, пожалел, что утром придётся долгий путь пешком проделать, поохал, повздыхал, но всё же повторил: «Всё, что Бог ни делает, — к лучшему».

На следующее утро, пройдя всю дорогу пешком и уладив своё дело,  Акива возвращался домой. Дойдя до деревни, в которой с ним так скверно обошлись, он, к своему удивлению, увидел, что в ней нет ни единой живой души. Той же ночью, когда он просил ночлега и получил отказ, пришли разбойники и безжалостно всех поубивали.

И подумал тогда  Акива: «Неисповедимы пути Господни. Разреши мне жители деревни остаться, разбойники наверняка убили бы меня вместе со всеми. А судя по следам, пришли они из лесу, значит, были они в нём одновременно со мной. Стоило им услышать крик петуха или осла или заметить свет фонаря — и меня бы уже не было в живых. Воистину, человек должен всегда полагаться на Бога!»


Մեկ անգամ Ակիվան ճանապարհ ընկավ, վերցնելով իր հետ էշին, աքլորին և լապտերը: Երեկոյան նա հասավ մի գյուղի և գիշերակաց խնդրեց, բայց բնակիչները ծեծելով վռնդեցին նրան:
Այսպիսի կոպիտ վերաբերմունքից հետո, նա չկորցրեց իր հավատքը և ասելով <<Բարին էլ դա է:>>  հոգնած գնաց դեպի անտառ, որպեսզի այնտեղ գիշերը անցկացնի: Հարմար դիրք ընդունեց, և կերավ հացի մեկ կտոր: Հանկարծ լսեց, թե ինչպես է աքաղաղի ծղրտոցը: Վեր թռավ Ակիվան, բայց միայն հասցրեց տեսնել աղվեսի պոչը, ով փախչում էր, երախում էլ՝ հավը: Աքաղաղի կորուստը չզրկեց Ակիվային հավատքից և նորից ասելով <<Բարին էլ դա է:>>, նստեց նա և սկսեց Թորա սովորել լապտերի լույսի տակ: Հանկարծ քամի սկսվեց, և լապտերը հանգչեց: Եվս մեկ անգամ ինքն իրեն ասեց <<Բարին էլ դա է:>> և հենց նույն պահին նկատեց, որ մթության մեջ էշը փախել է: Տխրեց Ակիվան, զղջաց, որ առավոտյան հարկավոր է լինելու երկար ճանապարհ ոտքով անցնել: Հոգոցներ հանեց, սակայն կրկնեց <<Բարին էլ դա է:>> և քնեց:

Հաջորդ առավոտյան ամբողջ ճանապարհը ոտքով անցնելուց և իր գործերը բարելավելուց հետո, Ակիվան վերադառնում էր տուն: Հասնելով այն գյուղին, ուր իր հետ շատ կոպիտ վարվեցին, նա տեսավ, որ գյուղում ոչ մի կենադանի էակ չկա: Նույն գիշերը, երբ նա վռնդվեց, եկան ավազակները և անխղճորեն սպանեցին բոլորին:
 Մտորումների մեջ ընկավ Ակիվան. <<Անքննելի են Աստծո ուղիները: Եթե ինձ գյուղացիները թույլատրեին մնալ՝ ավազակները հավանաբար կսպանեին ինձ բոլորի հետ միասին: Իսկ ելնելով հետքերից, նրանք անտառից էին եկել: Դա նշանակում է, որ միաժամանակ ինձ հետ անտառում նաև նրանք են եղել: Բավական էր, որ նրանք լսեին աքլորի կամ էշի ձայնը, կամ էլ նկատեին լապտերի լույսը, ես արդեն ողջ չէի լինի: Հիրավի, մարդ պետք է միշտ հույս դնի Աստծո վրա>>:


2. Ո՞րն է առակի ասելիքը: Համաձա՞յն եք ասելիքի հետ: Գտեք ձեր մտորումները առակի ասելիքի հետ կապված:


Ինչպես առակում արդեն նշվեց՝ մարդ պետք է միշտ հույս դնի Աստծո վրա և երբեք հավատքը չկորցնի: Ես համաձայն եմ առակի ասելիքի հետ: Ինքս միշտ չեմ զղջում կորցրածիս համար և կարծում եմ, որ բարին էլ դա է:


                Առաջադրանք 1                                                             01.09.2016

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Քննարկել.

Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել,
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,
արմատս ի՞նչ կանեք:

Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին,
թռիչքն արգելում եք, բնում նստած ճտերին ի՞նչ կանեք

Ենթադրենք սպանում եք,
Ենթադրենք կտրում եք,
Ենթադրենք խփում եք,
Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

Պոեզիայի միջոցով հեղինակը ցանկանում է ասել, որ նույնիսկ եթե մարդը մահանա, նրա արարքները, նրա ապրած կյաքնի պատմությունը ոչ ոք չի կարող ոչնչացնել: