Հասարակագիտություն

Դաս 9

Գործնական առաջադրանք

Ստորև թվարկված ասույթներից որո՞նք են, ձեր կարծիքով, առավել հաջողվածները:

Բոլոր ասույթներն էլ հաջողված էին, բայց ինձ հատկապես դուր եկան Բեռնարդ Շոուի, Էդիթ Համիլտոնի, Քվինտիլիանոսի և Կիկերոնի ասույթները:

Կա՞ն արդյոք մտքեր, որոնց համաձայն չեք: Ինչո՞ւ:

Բոլոր ասույթները ինձ համար հոգեհարազատ էին, քանի որ ինքս էլ եմ կարծում, որ ազատությունը պետք է ունենա սահմաններ: Ազատ մարդը պետք է պատասխանատու լինի իր բոլոր ցանկությունների համար:
Ասույթներ
____________________________________________________________
Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:

Բեռնարդ Շոու
____________________________________________________________

Պարտականությունը այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար:

Էդիթ Համիլտոն

____________________________________________________________
Ազատությունը այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին:

Մատիաս Կլաուդիուս
____________________________________________________________

Այն, ինչը որոշ պայմաններում կոչվում է ազատություն, այլ պայմաններում կոչվում է սանձարձակություն:

Քվինտիլիանոս
___________________________________________________________

Ազատությունը պարապություն չէ, այլ սեփական ժամանակը ազատորեն տնօրինելու և իր համար զբաղմունքի տեսակ ընտրելու հնարավորություն: Կարճ ասած՝ ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ անձամբ որոշել ինչ անելը և ինչ չանելը:

Ժան Լաբրյուեր
____________________________________________________________
Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն:

Տակիտոս
____________________________________________________________

Չկա մարդ, որն ազատությունը չսիրի: Բայց արդարամիտը դա պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր:

Լյուդնիգ Բյոռնե
____________________________________________________________

Ազա՛տ եղիր` օրենքի գերին մնալով:

Կիկերոն
____________________________________________________________

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:
1.Ազատությունը մի երևույթ է, որը ունեն բոլորը, բայց քչերն են այն ճիշտ և արդարացի օգտագործում:

2.Ազատությունը այն չէ, որ անես այն ինչ ուզում ես, այլ այն է, որ չանես այն ինչ չես ուզում անել:

3.Ազատությունը գիտակցված պատասխանատվությունն է:


2. «
Ազատ կանվանեմ նրան, ով ղեկավարվում է միայն գիտակցությամբ»: Ինչպե՞ս կարելի է բացատրել Սպինոզայի այս դատողությունը:

Իրական ազատ մարդը շարժվում է իր ցանկություններով, բայց միևնույն ժամանակ գիտակցում է իր ցանկությունների հետևանքները:

3. Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել:

Այն դեպքում, երբ տվյալ մարդը իր ազատությունը արդարամիտ չի օգտագործում և այդ ազատության շնորհիվ հանցագործություններ է կատարում:

Լրացուցիչ աշխատանք
Կարդալ “Եղնիկը” ստեղծագործությունը:
Ի՞նչ կարծիք ունեք կենդանաբանական այգում վայրի կենդանիներ պահելու մասին:

Ըստ էության, կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։ Բայց շատ հաճախ, որոշ կենդանաբանական այգիներ ի վիճակի չեն լինում պահել կենդանիներին և դրանով ավելի են վտանգում այդ կենդանատեսակի գոյությունը:
Ինձ հուզում է կենդանիների կարոտը, նրանց երազանքը վերադառնալ իրենց հարազատ տուն: Ես կնախնտրեի, որպեսզի բոլոր կենդանաբանական այգիների կենդանիները տեղափոխվեին արգելոցներ, որտեղ նրանք ձեռք կբերեին ազատություն և երջանիկ կյանք: Միևնույն ժամանակ մարդիկ չէին կորցնի այդ կենդանիների հետքը և կկարողանային յուրաքանչյուր վայրկյան օգնություն տրամադրել կենդանիներին:



Դաս 8

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ւմ եք համարում հերոս: Ինչո՞ւ: Ի՞նչ արժեքներ ունի նա կամ ինչի՞ն է հավատում:Ի՞նչ դասեր կարող ենք քաղել նրանից:

Հերոս եմ համարում Պավլիկ Մանուկյանին: Նա մասնակցել է Արցախյան պատերազմին և նրա նման մարդկանց շնորհիվ է, որ մենք հիմա ունենք ազատ և անկախ Արցախը: Մինչ օրս էլ պայքարում է ժողովրդի ազատության համար: Նրա կարևորագույն արժեքներից է հայրենասիրությունը և անկախությունը: Հավատում է, որ մի օր Հայաստանը կդառնա հարուստ, զարգացած և բոլորից անկախ երկիր:
Նրա շնորհիվ ես հասկացա, որ միասնականությամբ և հայրենասիրությամբ կարելի է հասնել մեծ հաջողությունների:

  1. Պատկերացրե՛ք՝ 100 տարի հետո ձեր հետնորդները հանրագիտարանում հանկարծ ձեր մասին հոդված են գտնում: Ի՞նչ է պատմում հոդվածը ձեր մասին: Ի՞նչ արժեքներով եք առաջնորդվել: Ի՞նչ եք արել ձեր կյանքում: Գրե՛ք այդ մասին կես էջի սահմաններում:

Դանիելյան Յուրին ծնվել է 26.10.2003: Ապրել և մեծացել է Երևանում: Վաղ տարիքում ապրել է Հարավ-Արևմտյան թաղամասում, այնուհետև տեղափոխվել է Արարատի մարզի, Մասիսի շրջանում գտնվող գյուղ Գեղանիստը: Դպրոցն ավարտելուն պես ուղևորվել է Ղարաբաղ և ծառայելով 2 տարի, վերադարձել է ունենալով մի շարք մեդալներ: Այնուհետև ընդունվել է Պոլիտեխնիկ, որն էլ ավարտելով զբաղվել է ծրագրավորմամբ: Զուգահեռ նաև զբաղվել է սպորտով և Եվրոպայի չեմպիոն է դարձել: Պոլիտեխնիկն ավարտելուն պես ամուսնացել է: Ունեցել է երկու երեխա: Այնուհետև զբաղվել է քաղաքականությամբ և ժողովարդի կողմից շատ է սիրվել: Բազմաթիվ բարեգործություններ է կատարել: Դեռ փոքր ժամանակվանից շատ է հետաքրքրվել աստղագիտությամբ: 28 տարեկանից սկսում է խորացված զբաղվել աստղագիտությամբ: Իսկ այնուհետև տիեզերագնացությամբ: 38 տարեկանում կատարում է առաջին ուղեվորությունը տիեզերք: Եվ այն բարեհաջող ավարտելով վերադառնում է երկիր:

  1. Գրեք ինչ –որ դիպվածի մասին, երբ որևէ մեկի արարքը հակասել է ձեր արժեքներին: Ինչպե՞ս է պատահել: Ի՞նչ եք զգացել: Դուք փոխե՞լ եք ձեր վերաբերմունքը կամ դիրքորոշումը դրանից հետո: Ի՞նչ եք սովորել այդ դիպվածից:

    Մի ժամանակ ես հարգանքով էի վերաբերվում Ռուսաստանի կառավարությանը և հավատում էի, որ նրանք մեր բարեկամներն են:
    Նրանց վերջի գործողություններից և որոշումներից հետո, ես հիաստափություն զգացի: Փոխեցի դիրքորոշումս Ռուսաստանի կառավարության նկատմամբ: Սովորեցի, որ մինչև ինչ-որ մեկին հավատալը՝ պետք է նախ համոզվել որ նա անկեղծ է:

    Գործնական առաջադրանք

Ուսումնասիրե՛ք  տվյալ ամսվա ընթացքում մամուլում, հեռուստատեսությամբ, էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվող գովազդի օրինակներ և տետրում պատասխանե՛ք  հետևյալ հարցերին:

Ուսումնասիրեցի այս գովազդը՝ https://www.youtube.com/watch?v=_CFq3kkglOc

 

Ի՞նչ արժեքներ են գովազդվում: Գովազդում նկարագրվում  է  զինվորների և գովազդը հրապարակող ընկերության հայրենասիրությունը:
Արդյո՞ք կրում եք այդ արժեքները: Այո
Կա՞ն արժեքներ, որ չեք կրում: Ոչ
Ըստ ձեզ՝ գովազդատուն ի՞նչ կարծիք ունի ձեր կողﬕց կարևորվող արժեքների

վերաբերյալ:

 

Դրական կարծիք ունի:

Արդյո՞ք գովազդը փորձում է ազդել ձեր կողﬕց կարևորվող արժեքների վրա:

 

Այո

 


Դաս 4

Առաջադրանքներ

  1. Ենթադրենք՝ Երկիր մոլորակից ոչ հեռու նոր մոլորակ է հայտնաբերվել: Այդ մոլորակը շատ նման է Երկրին` մի տարբերությամբ մի այն. բնակեցված չէ: Պատկերացնենք, թե մենք ենք լինելու մոլորակի առաջին բնակիչները: Սակայն նոր բնակավայր ստեղծելը հեշտ բան չէ, և վերաբնակիչներին օգնելու նպատակով արշավախմբի կազմում ընդգրկվելոu են խորհրդատու մասնագետներ: Խորհրդատուների ընտրություն կատարվելու է հետևյալ ցուցակից.

• 45 տարեկան, տարրական դասարանների ուսուցչուհի

  • 41 տարեկան, գյուղատնտես
  • 56 տարեկան, ատաղձագործ
  • 27 տարեկան, կենսաբան
  • 34 տարեկան, խոհարար
  • 37 տարեկան, բժիշկ
  • 32 տարեկան, ճարտարագետ
  • 51 տարեկան, հոգևորական
  • 26 տարեկան, մարզիկ, աշխարհի չեմպիոն
  • 24 տարեկան, երաժիշտ
  • 49 տարեկան, շինարար
  • 32 տարեկան, երկրաբան
  • 42 տարեկան, փաստաբան
  • 29 տարեկան, բնապահպան
  • 38 տարեկան, զինվորական:

Ներկայացված ցանկից պետք է ընտրվի մոտ կեսը: Կատարե՛ք ընտրություն և

կազմե՛ք խորհրդատուների  խումբը: Պարզաբանե՛ք ընտրություն կատարելու ձեր

սկզբունքը:

Պատասխան՝

  • 41 տարեկան, գյուղատնտես
  • 27 տարեկան, կենսաբան
  • 37 տարեկան, բժիշկ
  • 32 տարեկան, ճարտարագետ
  • 51 տարեկան, հոգևորական
  • 49 տարեկան, շինարար
  • 42 տարեկան, փաստաբան

Ընտրել եմ, այնպիսի խորհրդատուներ, որպեսզի վերաբնակիչները յուրաքանչյուր ոլորտում խորհրդակցող ունենան:

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Ինչո՞վ է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը:

Պայմանավորված է մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանությամբ:

  1. Մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանությունը ի՞նչ ազդեցություն է ունենում հասարակական խմբերի ձևավորման վրա:

Հասարակական խմբերի բազմազանությունը հետևանք է մարդկային գործունեության հիմնական տեսակների բազմազանությանը:

  1. Ի՞նչ է պետք ձեր կարծիքով, որպեսզի համայնքի անդամները կարողանան իրականացնել իրենց համար կարևոր խնդիրները:

    Հարկավոր է միասնականություն, հետևողականություն, խելամիտ և իմաստուն առաջնորդ և իհարկե ֆինանսներ: