Հայոց լեզու


“Ազատ միտք, ազատ խոսք, ազատություն”


Ազատությունը մարդիկ հաճախ սխալ են պատկերացնում: Ազատություն չի նշանակում ապրել ամբողջովին այնպես ինչպես ուզում ես, այդ բառը չի նշանակում ապրել միայնակ, բոլորից հեռու: Ազատ մարդու հարազատները, ընկերները և բոլորը ում նա սիրում է կարողանում են նրան հասկանալ, օգնել, սիրել: Յուքանչյուր մարդ պիտի ունենա ազատ խոսք և միտք, նրա կարծիքը պետք է հաշվի առնվի նրա շրջապատում: Ազատությունը այնպիսի մի բան է, առանց որի մարդ երջանիկ չի կարող լինել: Չնայած դրան, ցավոք մեր ժամանակներում ոչ բոլորը ունեն իրական ազատություն:

 Ազատություն կարող է ունենալ և պետք է ունենա յուրաքանչյուր մարդ:


“Մարդիկ, ում վստահում եմ”

Դեռ ոչ մի գաղտնիք չի եղել, որը ես չեմ վստահի ընտանիքիս: Հորս, մորս և քրոջս շնորհիվ իմ կյանքը երջանիկ է անցնում: Ես երբեք չեմ կորցնի իմ վստահությունը ընտանիքիս հանդեպ: Հայրս հաճախ տարբեր խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են ինձ հաղթահարել կյանքի դժվարությունները: Մայրս մեղմացնում է հոգուս ցավը, որը պատճառում են այն մարդիկ, որոնց վստահել եմ: Քույրս կյանքս ավելի զվարճալի և հաճելի է դարձնում: Երբ տխուր եմ լինում` նա զվարճացնում է ինձ այնքան, մինչև երեսիս նշմարվում է ժպիտը:
  Ընտանիքս կարծես ինձ համար դրախտի պես մի բան է, որտեղ ես մոռանում եմ, թե ինչ բան է ցավը և վիշտը:  


“Այնպես եմ ուզում”


 Այնպես եմ ուզում, որ աշխարհը լի լինի բարությամբ և սիրով: Որպեսզի մարդիկ երբեք չբղավեն, չվիճեն, չհուզվեն:
 Այնպես եմ ուզում, որ մարդիկ կարողանան անհոգ և երջանիկ ապրել իրենց կյանքը, որը մեկ անգամ է տրվում:
  Այնպես եմ ուզում, որ մարդիկ միշտ ցանկանան ուղղել իրենց սխալները:
  Այնպես եմ ուզում, որ յուրաքանչյուր չար էակ,կարողանա վերգտնել բարությունը:
  Այնպես եմ ուզում,որ ոչ ոք իրեն ստորացված չզգա:
  Այնպես եմ ուզում, որ մեր քաջարի զինվորները, իրենց հայրենիքը պահպանելով՝ երբեք չմահանան:
  Այնպես եմ ուզում, որ արդարությունը և խաղաղությունը տիրի աշխարհում:


Իմ կարծիքը «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ստեղծագործության մասին

Շատ դուրս եկավ այս ստեղծագործությունը: Կային և զավեշտալի և տխուր հատվածներ: Իմ կարծիքով, տղան շատ էր սիրում մորը և հորը, չնայած նրանց տարօրինակություններին: Տղայի պապը շատ ծույլ մարդ էր և շատ չար: Սիրում էր հրամաններ տալ: Նրա համար ամեն մի չնչին քայլը` դժվար աշխատանք էր:Տղայի տատը բարի էր, հոգատար և խորամանկ: Իսկ հորաքույրը չարացել էր կյանքի հանդեպ: Ատում էր բոլոր իրենից գեղեցիկ կանանց: Շատ էր սիրում բամբասել:
Ստեղծագործության մեջ բնությունը շատ գեղեցիկ էր նկարագրվում: Շատ տպավորված եմ: Հիանալի ստեղծագործություն է:


Իմ կարծիքը  «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսի մասին

«Բան ունեմ ասելու»

скачанные файлы (1)

Իմ կարդացած առաջին ռադիոպիեսն էր: Այն ինձ շատ հուզեց: Շատ իմաստուն էր: Բազմաթիվ անգամներ եմ հեռուստացույցով դիտել այսպիսի ծրագրեր: Իմ կարծիքով, այս ծրագրերը միայն ուժեղացնում են այն ցավը, որոնք զգում են երեխաները:Իհարկե, այսպիսի տեսակի հաղորդումների ճիշտ կերպով կազմակերպումը, շատ լավ արդյունքների կբերեր:Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հենց կյանքն է մարդու հարստությունը: Մարդուն երջանկացնում է ինչ-որ բան նվիրաբերելը,այլ ոչ թե պահանջելը:


 

(Ընտանեկան ռադիո)

Հարցազրույց ինքս ինձ հետ


,, Ներկայացնում եմ իմ կրթահամալիրը,,

Քանի որ ուսումնական տարին արդեն վերջանում է, որոշեցի ներկայացնել կրթահամալիրս իմ տեսանկյունից: Իմ կարծիքով այն լի է ջերմությամբ և ուրախությամբ: Կրթահամալիրում բոլորը ընկերաբար են միմյանց հետ շփվում:Բոլորը ցանկանում են միմյան օգնել:Իմ կրթահամալիրը առանձնահատուկ է նրանով, որ նույնիսկ դպրոցի տնորենը`Աշոտ Բլեյանը մեզ հետ ընկերաբար է շփվում:Այստեղ դասերը շատ հետաքրքիր են անցնում,ի տարբերություն այլ դպրոցների: Կրթահամալիրի ամենահետաքրիր առավելություններից մեկն այն է, որ դասերը կատարվում են նետբուկներով կամ նոտբուկներով: Այս առավելությունը պարզեցնում է և հեշացնում մեր ուսումը: Ես շատ երջանիկ եմ, որ սովորում եմ այս կրթահամալիրում և ունեմ խելացի, բարեհոգի ու քաջ ընկերներ,որոնք ցանկանում են հասնել մեծ բարձրունքների:



 

<<Ինչպիսի՞ մարդիկ են ինձ դուր գալիս>>

 

Ամեն մարդ իր բնավորությունն ունի:Մարդկանց կարելի է բաժանել մի քանի խմբի`բարի ու ընկերասեր,չար ու դաժան, ամբողջովին անտարբեր կյանքի և մարդկանց  նկատմամբ և վերջապես կան նաև այնպիսի մարդիկ,որոնք ունեն ամեն մի խմբի մեկ հատկանիշ, օրինակ դաժան,բայց ընկերասեր:Իհարկե ինձ դուր են գալիս բարի և ընկերասեր մարդիկ,բայց եթե ես միայն ընկերություն անեի նրանց հետ և չցանկանայի ընկերություն անելով, օգնել վերգտնել բարությունը դաժան և չար մարդկանց մոտ`շատ քչերը ընկերասեր և բարի հոգի կունենային իմ շրջապատում:Իմ կարծիքով բարի մարդիկ պետք է փորձեն օգնել չարությամբ լցված մարդկանց,այլապես ինչպե՞ս կարող են նրանք բարի լինել:


Իմ հիմնավորված վերաբերմունքը ,,Քիթը,, ստեղծագործության նկատմամբ

Իմ կարծիքով այս ստեղծագործությունը լի էր իմաստուն մտքերով:Այս ստեղծագործության գլխավոր միտքը այն էր,որ չի կարելի ուշադրություն դարձնել արտաքինին առանց վերանայելու ձևափոխված արտաքինով անձի հոգին:Այս վիպակում ատամնաբույժը իր հոգով և կարողություններով նույնն էր մնացել և միայն փոխել էր արտաքինը,բայց մարդիկ առանց հասկանալու դա`զզվանքով հեռացան նրա կյանքից:Այս վիպակւ ուզում է ուղղել այն մարդկանց,որոնք ավելի շատ ուշադրություն են դարձնում նյութականին,քան հոգեկանին:


«Իմ մտքերը աշխարհի ու մարդկանց մասին»

Իմ կարծիքով մարդիկ կտրուկ փոխվել են իրենեց բնավորությամբ:Այս պահին մարդկանց հոգիները լի են չարությամբ: Քչերն են,որ այդպես էլ մնացել են բարի հոգով,ինչպես կային:Մարդկանց պատճառով աշխարհը նույնպես լցվել է չարությամբ:Ես շատ կցանկանայի,որ մարդիկ ուղղվեին և ճիշտ ապրեին,բայց դրա համար այս պահին բարենպաստ պայմաններ չկան,քանի որ ոչ ոք չի ուզում զիճել մյուսին:Ժամանակին աշխարհը լի էր բարությամբ,բայց այն փոխվեց,քանի որ շատացան ագահ և դաժան մարդիկ:Այս պահին աշխարհում տիրում է չարությունը և դա կարող է բերել մի մեծ աղետի:
ՄԱՐԴԻԿ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՓՈՐՁԵՔ ՈՒՂՂՎԵԼ:


 

«Իմ մայիսյան 10-րդ հավաքը»  Մայրենի

Այս ամբողջ տարվա ընդացքում ես նոր և հետաքրքիր բաներ սովորեցի:Քանի որ,ես հեռավար եմ սովորում,չկարողացա մասնակցել տարբեր նախագծերի,բայց չնայած դրան, ես աշխատում էի ամեն ինչ հասցնել:Այս տարվա ընդացքում, ես կարդացի հետաքրքիր վիպակներ և այլ ստեղծագործություններ,որը հանձնարարել էր մեր մայրենիի դասատուն`Տիկին Մարիետը:Նաև ես շարունակեցի ուսումնասիրել մայրենի լեզվի քերականությունը:Իմ կարծիքով այս տարին ստացված էր:



Գուրգեն Մահարի «Կարոտ»


 

Իմ հիմնավորված վերաբերմունքը ,,Մանկություն,, վիպակի նկատմամբ

 Ինձ այս վիպակը շատ հետաքրքիր,զվարճալի բայց նաև հուզական թվաց:Այն ինձ մի բան սովորեցրեց,որը ես չգիտեի:Այդ միտքը,որը տվեց ինձ այս վիպակը ես միշտ կհիշեմ:Այն ինձ սովորեցրեց,որ մանկությունը մեկ անգամ է լինում, երբեք չի մոռացվում և այն մեր կյանքի ամենազվարճալի և հետաքրքրաշարժ շրջանն է:Մանկությունը պետք է այնպես ապրել,որ հիշելուց շատ քիչ լինեն վատ էմոցիաները:Այս վիպակից հետո,ինձ մոտ մի մեծ նպատակ:Ես պետք է աշխատեմ իմ մանկությունը լցնել երջանկությամբ,հետաքրքրությամբ և այլ լավ էմոցիաներով,որպիսի հիշողություններս մանկության մասին միշտ բարի և լավ էմոցիաներով լի լինեն:


«Սուրբ Զատկական տոնը»

Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշանակում է ` անցում, զատում, բաժանում, հեռացում:Զատիկը համարվում է Քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը ժամանակահատվածի վրա։
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։


«Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Իմ ընտանիքում Սուրբ Զատիկը շատ հետաքրքիր է անցնում:Ամեն Զատիկին մենք այցելում ենք եկեղեցի:Այնուհետև վերադառնալով տուն` ես և քույրս սկսում ենք ձևավորել ձվիկները:Մայրս պատրաստում է բրնձով փլավը:Իսկ երբ հայրս վերադառնում է աշխատանքից`մենք հավաքվում ենք սեղանի շուրջ և ուրախությամբ տոնում ենք զատիկը:


Իմ գարնանային արձակուրդը

Ես շատ լավ անցկացրեցի իմ գարնանային արձակուրդը:Մեր դասարանին հանձնարարվել էլ կարդալ <<Ալիսը հրաշքների աշխարհում>> ստեղծագործությունը:Ես հաճույքով կարդացի այն:Այս ստեղծագործությունը ինձ շատ բաներ սովորեցրեց:Բացի այդ,արձակուրդներին ես խաղում էի բակում ընկերներիս հետ,տնային առաջադրանքներս կատարում:Նաև ես հասցրեցի այցելել իմ բոլոր հարազատներին:



«Ինչպիսի՞ ընթերցող եմ ես»

Ողջունում եմ բոլորին և այսօր ես կնկարագրեմ, թե ինչպիսի ընթերցող եմ ես:Նախ մինչև դա,կպատմեմ թե ինչ է հենց ինքը ընթերցանությունը նշանակում:Ընթերցել նշանակում է կարդալ տառերից, բառերից, նախադասություններից կազմված մի տեքստ:Բայց կարդալ չի կարող յուրաքանչյուր էակ, եթե չցանկանա իմանալ տառերը:Ընդհանրապես,կարդալը մարդկությանը շատ իմաստուն և խելացի մտքեր է փոխանցում:Ես սիրում եմ կարդալ, բայց դրա համար ինձ գրեթե ժամանակ չի մնում:Կարդում եմ միայն ազատ օրերիս:Ընդհանրապես սիրում եմ ընթերցել հանրագիտարաններ և պատմվածքներ գրքի տեսքով: Նաև կարդում եմ համակարգչով, իհարկե համակարգիչը հնարավորություն ունի յուրաքանչյուր գիրքը բացելու,բայց աչքերս շատ են հոգնում:Ամենասիրելի գիրքս`մի հանրագիտարան է,որը ռուսական գիրք է,այն կոչվում է <<Большая книга знаний>> :Նաև շատ եմ սիրում <<Փոքրիկ Իշխանը>> ստեղծագործությունը:Ճիշտ է, այն տխուր վերջաբանով է, բայց շատ իմաստուն ստեղծագործություն է: Իմ ամբողջ կյանքի ընդացքում, ես հասկացա,որ գիրքը ամենալավ խորհրդատուն է յուրաքանչյուր հարցում:

 


“Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես”

Իմ կարծիքով, ամեն էակ մի ուրիշին ընտելացնելուց հետո պատասխանատվություն է կրում նրա համար:Այդ պատասխանատվությունը կորցնող մարդիկ` անպատասխանատու են և անխիղճ,քանի որ ընտելացրածտ էակը  շատ է կապնվում իր տիրոջ հետ,իսկ այդ անպատասխանատվությունը ընտելացնողի կողմից` կոտրում է էակի սիրտը:Ես ինքս ունեմ ընտելացրած էակներ և երբեք չեմ մոռանում,որ պատասխանատու եմ նրանց համար:Միշտ պետք է հիշել,որ ընտելացրածտ էակի համար պատասխանատու ես:

 



                                        “Գարուն է”

Ինձ համար գարունը ամենագեղեցիկն է տարվա եղանակներից,քանի որ կարծես բնությունը արթնանում է և դուրս է գալիս սպիտակ վերմակի տակից `սկսում են աճել ծաղիկները, բողբոջում են ծառերը,չվող թռչուններն են վերադառնում :Գարնանը եղանակը այնքան հաճելի է դառնում ` ոչ շոգ է , ոչ էլ ցուրտ:Թռչունները երգում են այնպիսի հաճելի ձայնով,որը նունիսկ չի կարող համեմատվել ոչ մի գեղեցիկ երաժշտության հետ:Ես գարունը շատ եմ սիրում,քանի որ այն ինձ համար ամենահաճելի տարվա եղանակն է:

 



Այնպես սիրում եմ, երբ……

Այնպես սիրում եմ ,երբ գալիս է ամառը:Ամռանը ես ինձ շատ երջանիկ եմ զգում,քանի որ ամեն երեկո կարողանում եմ խաղալ իմ սիրելի ըներների հետ`ֆուտբոլ,բասկետբոլ և վոլեյբոլ:Ամռանը սովորաբար ես և ընտանիքս հաճախակի ենք զբոսնում այգիներում,այցելում ենք թատրոններ,կինոթատրոններ և սրճարաններ:Նաև ամեն ամառ ես և ընտանիքս քաղաքից դուրս ենք գնում `Ջերմուկ,Դիլիջան,Գառնի,Գեղարդ,Սևան և այլ վայրեր:Մեզ նաև միանում են հորյեղբորս ընտանիքը կամ մորաքրոջս ընտանիքը:Մենք հիանալի ժամանակ են անցկացնում:Երբ ամառը վերջանում է,հոգիս լցված է լինում ` ուրախությամբ և վառ հիշողություններով:

 


 

                                   Իմ երազների դպրոցը

Իմ երազների դպրոցը,հենց այն է,որտեղ ես սովորում եմ:Այն բոլոր դպրոցներից տարբերվում է:Իմ դպրոցում ուսուցիչները և աշակերտները կարծես ընկերներ լինեն:Սովորաբար,ուսուցիչներին ազգանունով են դիմում,բայց մեր դպրոցում այդպես չէ`մենք ուսուցիչներին դիմում ենք անունով,որպիսի ավելի ընկերական հնչի:Ի տարբերություն այլ դպրոցների,մեր դպրոցում երկար դասամիջոց կա, և մենք կարողանում են այդ ընդացքում վերականգնել մեր ուժերը:Այն տևում է 20-25 րոպե:Եվ ամենահետաքրքիր առանձնահատկությունը այն է ,որ մենք երբեք չենք օգտագործում գրիչ և տետր,այլ աշխատում ենք նոթբուքներով:Իմ կարծիքով այս դպրոցից ավելի լավ դպրոց չի կարող լինել,նույնիսկ երազում:

 



Հարցազրույց իմ մայրիկից

 

 


                                             Աշունը

Այս տարի աշունը մի քիչ տարօրինակ է:Դեղին տերևները թափվում են ամբողջ երկրով:Այս անգամ աշունը  մի քիչ անձրևոտ է:Դրսում տիրում է լռությունը:Եղանակը կարծես քնած լինի:Քամի ընդհանրապես չկա,միայն անձրևն է,որ համարյա ամեն օր գալիս է:Ծառերը մերկացել են և մրսում են:Դրսում խավար է տիրում:Թռչունների ծվծվոցը անգամ չի լսվում:Ինչ որ չափով այս տարվա աշունը ինձ դուր է գալիս,քանի որ չկան փոթորիկներ և այնքան էլ ցուրտ չէ:Ես շատ եմ սիրում բոլոր չորս տարվա եղանակներն էլ իրենց առանձնահատկությունների համար:

 


 

Ռադիո հարցազրույց ԴԱՆԻԵԼՅԱՆ ՄԻԼԵՆԱՅԻՑ

Оставьте комментарий