Monthly Archives: Ноябрь 2014

ՆՈՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՆ

Безымянныйmf
Տեսաֆիլմը տես այստեղ`     https://www.youtube.com/watch?v=s0-sfPQad5w&feature=youtu.be

Պատմություն

     Դասարանական աշխատանք        
      ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍ

  1. Կազմել Հին Միջագետքի ժամանակագրությունը; Մինչև XXIV դարը Շումերում կային մի քանի տասնյակ մանր քաղաք-պետություններ`Ուրը,Ուրուկը,Լագաշը և այլն: Ք.ա XXIV դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից ներթափանցանծ սեմական ցեղերը:

    Սարգոնը (Ք.ա 2330-2295թթ.) նվաճեց Շումերը և հիմնադրեց Աքքադ պետությունը:Շուտով նա դարձավ Միջագետքի արքա:Սարգոնը չսահմանափակվեց Միջագետքով և մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի:Նա կատարեց մեծ նվաճումներ:Սարգոնի գործն շարունակեց նրա թոռը`Նարամսինը:

    Ք.ա. 1792 -1750թթ. Բաբելոնի արքա Համմուրապին պատերազմում էր հարեվան երկրների դեմ: Ստեղծվեց միասնական օրենսգիրքը:Ստեղծված օրենսգիրքը կազմված էր 282 հոդվածից:

    2. Թվարկել Հին Միջագետքի հինգ կարևորագույն իրադարձությունները;

1)Ք.ա XXIV դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից ներթափանցանծ սեմական ցեղերը:

2) Սարգոնը (Ք.ա 2330-2295թթ.) նվաճեց Շումերը և հիմնադրեց Աքքադ պետությունը:

3) Շուտով նա դարձավ Միջագետքի արքա:Սարգոնը չսահմանափակվեց Միջագետքով և մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի:

4) Ք.ա. 1792 -1750թթ. Բաբելոնի արքա Համմուրապին պատերազմում էր հարեվան երկրների դեմ:

5) Երբ Համմուրապին նվաճեց շատ երկրներ,որոշեց որ կռվով ամեն ինչ չես կարող առնել և որոշեց միավորել բոլոր օրենքները ու ստեղծվել միասնական օրենսգիրք:

3. Համեմատել Հին Միջագետքի պետությունները:

 Մինչև XXIV դարը Շումերում կային մի քանի տասնյակ մանր քաղաք-պետություններ`Ուրը,Ուրուկը,Լագաշը և այլն,որոնք անընդհատ պատերազմում էին իրար դեմ:Իսկ Աքքադը ավելի հզոր պետություն էր և իսկզբանե միացված էր գործում:Բաբելոնը դարձավ հզորագույն պետություն,քանի որ, այդտեղ ստեղծվեց միասնական օրենսգիրքը:
          

                          
                            ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍ

 

  1. Համեմատել Հին Եգիպտոսի և Հին Միջագետքի երեխաների առօրյան:

       Հին Եգիպտոսի երեխաների առօրյան

Եգիպտոսում հայրն էր դաստիարակում երեխային:Առաջին հերթին երեխաները պետք է շատ լինեին,քանի որ,մանկան մահացության տոկոսը բարձր էր:Սովորաբար նորածին երեխան մնում էր մոր մոտ և մայրը նրան կրում էր հատուկ պայուսակի մեջ,որը կախած էր նրա մեջքի վրա:Մեծահարուստ կանանց երեխաների մասին, մինչև 5 տարեկան, հոգ էին տանում դայակները:Իսկ դրանից հետո արդեն`ռազմիկները և քահանաները:
     Ինչպես օրենք, երեխաները պետք է շարունակեին հոր արհեստը:Երեխաները սկսում էին ուսումը 5 տարեկանից տաճարային դպրոցներում:Ուսուցիչները քահանաներ էին և ուսումը շարունակվում էր 12 տարի: 5 տարեկանում տղաները սկսում էին  կրել ազդրաշորեր:Այդ տարիքում աղջիկների և տղաների մազերը կարճ կտրում էին:Տղաներին և աղջիկներին հավասար էին ուշադրություն դարձնում:Դպրոցներում երեխաներին հաճախակի ծեծի էին ենթարկում փայտով,որպիսի նրանք միշտ ուշադիր լինեին դասերին:Տղաները հիմնականում սիրում էին ուժային խաղերը, իսկ աղջիկները ավելի շատ նախընտրում էին պարը և երգը:Մայրը աղջիկներին սովորեցնում էր եփել և կարել:Իսկ հագուստը հաճախ լվանում էին տղաները: Աղջիկներին ամուսնացնում էին 13-15 տարեկանում:
     

      Հին Միջագետքի երեխաների առօրյան

Այն երեխաները,որոնք ծնվում էին օրինական ամուսնական կապի մեջ,դառնում էին ծնողների ունեցվածքի լիարժեք ժառանգորթներ:Որդիները ժառանգում էին տունը,ֆերման և շարունակում էին հոր արհեստը:Անչափահաս երեխաները ունեին բավականին շատ ազատություն:Նրանք անչափահաս տարիքից կարող էին ինչ որ բան գնել,վաճառել,սակայն հոր համաձայնությամբ:
Չնայած դրան, հայրը իրավունք ուներ երեխային վաճառելու`պարտք մարելու համար:Տղաների և աղջիկների միջև դրվում էր մեծ տարբերություն:Տղային հասնում էր հոր ամբողջ ունեցվածքը,իսկ աղջկան միայն օժիտը:Եթե երեխաները իրենց անհարգալից էին պահում,ապա հայրը կարող էր նրանց զրկել ողջ ժառանգությունից:Որոշ դեպքերում,եթե որդին հորը դատապարտեր վիրավորանքների երկու անգամ,ապա հայրը նրան կարող էր դուրս վռնդել տանից և զրկել ժառանգությունից:Երեխաները շատ կարևոր էին ընտանիքի համար,քանի որ նրանք կատարում էին ծանր ֆիզիկական աշխատանքներ և հանդիսանում էին նաև որպես վաճառքի ենթակա ապրանք:Այն ընտանիքները, որոնք երեխա չունեին, որթեգրում էին նրանց և հիմնականում տղաների:Դպրոց գնում էին մեծամասնությունը մեծահարուստների տղաները 5-7 տարեկանում և վերջնական ուսումը ստանում էին 25 տարեկանում:

Այսպիսով երկու վայրերի երեխաների  առօրյան  նման էր,բայց աղջիկները ավելի էին հարգվում Հին Եգիպտոսում, քան Հին Միջագոտքում:Անչափահաս երեխաները ավելի շատ ազատություն ունեին Հին Միջագետքում:Հին Միջագոտքում երեխաները ենթակա էին վաճառքի:Երկու վայրում էլ ենթարկել երեխաներին ծեծի և ստիպել ծանր գործեր կատարել ընդունված էր:

2. Թվարկել պեղումների ժամանակ հայտնաբերված, երեխաներին վերաբերող նյութերը:

Ժայռապատկերներ, որոնք ենթադրաբար կատարել էին երեխաները, խաղալիքներ և հագուստի մնացորդներ:

3. Ապացուցել, որ Հին Միջագետքի դպրոցական ծրագրում կար ,,Մաթեմատիկա,, առարկա:

Հին Միջագետքում դպրոցական երեխաները գրում էին կավե տախտակների վրա: Հայտաբերվել էին հազարավոր կավե տախտակներ,որոնց վրա փորագրված էր մաթեմատիկական բանաձևեր:Դա ապացուցում է,որ Հին Միջագետքի դպրոցական ծրագրի մեջ կար <<Մաթեմատիկա>> առարկան:

 

 

Գրադարանում

Մեկ օր ես որոշեցի գիրք վերցնել գրադարանից:Ես գնացի այնտեղ:Գրադարանում շատ գրքեր կային` գույնզգույն,տարբեր չափերի,թերթերի տարբեր քանակներով:Ես չէի իմանում որը ընտրել,բայց հանկարծ մի կին մոտեցավ ինձ և ասաց, որ այստեղի բոլոր գրքերը շատ հետաքրքիր են և պետք չէ նրանց ընտրել կազմի գեղեցկությամբ:Գիրքը կարող է շատ գեղեցիկ լինել,բայց միջի գրածները հակառակը:Այս կնոջ խոսքերը ինձ շատ օգնեցին և ես վերցրեցի մի պատահական գիրք:Տանը երբ ես բացեցի այդ գիրքը և սկսեցի կարդալ,թվաց, որ այն անհետաքրքիր էր,բայց երբ արդեն խորացա, այնպես հետաքրքրացավ,որ մայրիկս երկու օր ինձ չէր կարողանում դուրս բերել իմ սենյակից:Երբ ես գնացի վերադարձնելու այդ գիրքը,շատ-շատ  անգամներ շնորհակալություն հայթնեցի այդ կնոջը:Ես շատ ուրախ էի,որ կյանքումս ևս մեկ գիրք կարդացի:
   Մարդը կիրթ չի կարող լինել առանց գոնե մեկ գիրք կարդալու: