Monthly Archives: Май 2015

,, Ներկայացնում եմ իմ կրթահամալիրը,,

Քանի որ ուսումնական տարին արդեն վերջանում է, որոշեցի ներկայացնել կրթահամալիրս իմ տեսանկյունից: Իմ կարծիքով այն լի է ջերմությամբ և ուրախությամբ: Կրթահամալիրում բոլորը ընկերաբար են միմյանց հետ շփվում:Բոլորը ցանկանում են միմյան օգնել:Իմ կրթահամալիրը առանձնահատուկ է նրանով, որ նույնիսկ դպրոցի տնորենը`Աշոտ Բլեյանը մեզ հետ ընկերաբար է շփվում:Այստեղ դասերը շատ հետաքրքիր են անցնում,ի տարբերություն այլ դպրոցների: Կրթահամալիրի ամենահետաքրիր առավելություններից մեկն այն է, որ դասերը կատարվում են նետբուկներով կամ նոտբուկներով: Այս առավելությունը պարզեցնում է և հեշացնում մեր ուսումը: Ես շատ երջանիկ եմ, որ սովորում եմ այս կրթահամալիրում և ունեմ խելացի, բարեհոգի ու քաջ ընկերներ,որոնք ցանկանում են հասնել մեծ բարձրունքների:                                      

Ինչպիսի՞ մարդիկ են ինձ դուր գալիս

0_758df_9371de16_LԱմեն մարդ իր բնավորությունն ունի:Մարդկանց կարելի է բաժանել մի քանի խմբի`բարի ու ընկերասեր,չար ու դաժան, ամբողջովին անտարբեր կյանքի և մարդկանց  նկատմամբ և վերջապես կան նաև այնպիսի մարդիկ,որոնք ունեն ամեն մի խմբի մեկ հատկանիշ, օրինակ դաժան,բայց ընկերասեր:Իհարկե ինձ դուր են գալիս բարի և ընկերասեր մարդիկ,բայց եթե ես միայն ընկերություն անեի նրանց հետ և չցանկանայի ընկերություն անելով, օգնել վերգտնել բարությունը դաժան և չար մարդկանց մոտ`շատ քչերը ընկերասեր և բարի հոգի կունենային իմ շրջապատում:Իմ կարծիքով բարի մարդիկ պետք է փորձեն օգնել չարությամբ լցված մարդկանց,այլապես ինչպե՞ս կարող են նրանք բարի լինել:

Իմ հիմնավորված վերաբերմունքը ,,Քիթը,, ստեղծագործության նկատմամբ

luis_fernando_verissimo1
Իմ կարծիքով այս ստեղծագործությունը լի էր իմաստուն մտքերով:Այս ստեղծագործության գլխավոր միտքը այն էր,որ չի կարելի ուշադրություն դարձնել արտաքինին առանց վերանայելու ձևափոխված արտաքինով անձի հոգին:Այս վիպակում ատամնաբույժը իր հոգով և կարողություններով նույնն էր մնացել և միայն փոխել էր արտաքինը,բայց մարդիկ առանց հասկանալու դա`զզվանքով հեռացան նրա կյանքից:Այս վիպակւ ուզում է ուղղել այն մարդկանց,որոնք ավելի շատ ուշադրություն են դարձնում նյութականին,քան հոգեկանին:

«Իմ մտքերը աշխարհի ու մարդկանց մասին»

Իմ կարծիքով մարդիկ կտրուկ փոխվել են իրենեց բնավորությամբ:Այս պահին մարդկանց հոգիները լի են չարությամբ: Քչերն են,որ այդպես էլ մնացել են բարի հոգով,ինչպես կային:Մարդկանց պատճառով աշխարհը նույնպես լցվել է չարությամբ:Ես շատ կցանկանայի,որ մարդիկ ուղղվեին և ճիշտ ապրեին,բայց դրա համար այս պահին բարենպաստ պայմաններ չկան,քանի որ ոչ ոք չի ուզում զիճել մյուսին:Ժամանակին աշխարհը լի էր բարությամբ,բայց այն փոխվեց,քանի որ շատացան ագահ և դաժան մարդիկ:Այս պահին աշխարհում տիրում է չարությունը և դա կարող է բերել մի մեծ աղետի:
ՄԱՐԴԻԿ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՓՈՐՁԵՔ ՈՒՂՂՎԵԼ:

«Իմ մայիսյան 10-րդ հավաքը» Մայրենի

Այս ամբողջ տարվա ընդացքում ես նոր և հետաքրքիր բաներ սովորեցի:Քանի որ,ես հեռավար եմ սովորում,չկարողացա մասնակցել տարբեր նախագծերի,բայց չնայած դրան, ես աշխատում էի ամեն ինչ հասցնել:Այս տարվա ընդացքում, ես կարդացի հետաքրքիր վիպակներ և այլ ստեղծագործություններ,որը հանձնարարել էր մեր մայրենիի դասատուն`Տիկին Մարիետը:Նաև ես շարունակեցի ուսումնասիրել մայրենի լեզվի քերականությունը:Իմ կարծիքով այս տարին ստացված էր: