Monthly Archives: Август 2017

Ամառային ընթերցանություն-գործունեություն

Ռեյգեթյան սկվայրներ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ

Картинки по запросу шерлок холмс рейгетские сквайры

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները


    — Հոլմսը ետ ու առաջ է քայլում դաշտում, — ասաց նա, — ցանկանում է, որպեսզի չորսով գնանք կալվածքը։

— Միստր Կանինգեմի մո՞տ։

— Այո, սըր։

— Ինչու՞։

Տեսուչը թոթվեց ուսերը։

— Դա ինձ այնքան էլ պարզ չէ։ Բայց, մեր մեջ ասած, ինձ թվում է, որ միստր Հոլմսը հիվանդությունից հետո լիովին չի ապաքինվել։ Նա իրեն շատ տարօրինակ է պահում։ Ես կասեի՝ մի քիչ խանգարվել է։

— Կարծում եմ, չարժե անհանգստանալ, — ասացի ես։ — Բազմիցս համոզվել եմ, որ նրա խենթության մեջ մեթոդ կա։

— Ավելի շուտ, նրա մեթոդում խենթություն կա, — փնթփընթաց տեսուչը։ — Բայց նա այրվում է անհամբերությունից, և եթե դուք պատրաստ եք, գնդապետ, ավելի լավ է գնանք։




Երբ ուղղվեցինք դեպի պատուհանը, Հոլմսը ետ մնաց, և մենք երկուսով մնացինք վերջում։ Մահճակալի ոտքերի կողմում դրված էր քառակուսի փոքրիկ սեղան, վրան՝ ափսեով նարինջ և ջրամանով ջուր։ Մոտից անցնելով, ի զարմանս ինձ, Հոլմսը հանկարծ խոնարհվեց և հենց աչքիս առաջ դիտմամբ սեղանիկը շուռ տվեց։ Ջրամանը փշուր-փշուր եղավ, իսկ մրգերը գլորվեցին սենյակի անկյունները։

— Ա՜յ թե բան արեցիք, Ուոտսոն, — ասաց նա առանց մի փոքր իսկ շփոթության, — այս ինչ դարձրիք գորգը։

Ես շփոթահար խոնարհվեցի և սկսեցի հավաքել մրգերը, կռահելով, որ ինչ-որ պատճառով ընկերս ցանկացավ, որպեսզի մեղքն ինձ վրա վերցնեմ։ Մնացածները ևս միացան ինձ և փոքր սեղանը նորից կանգնեցրինք ոտքի։

— Ա՜յ քեզ բան, — բացականչեց տեսուչը։ — Նա ու՞ր չքացավ։

Հոլմսն անհետացել էր։




Հանցագործությունը բացահայտելու արվեստի մեջ առաջնակարգ նշանակություն ունի բազմաթիվ փաստերից առանձնացնել էականները և դեն նետել պատահականները։ Այլապես ձեր եռանդն ու ուշադրությունը փոխանակ կենտրոնանալու գլխավորի վրա, անկասկած հօդս կցնդեն։ Դե, իսկ այս գործում սկզբից ի վեր ես ոչ մի կասկած չունեի, որ բանալին պետք է փնտրել սպանվածի ձեռքում գտնված թղթի մեջ։



Կանինգեմները, ինչպես դուք անկասկած հիշում եք, մեզ միացան այգում, խոհանոց տանող դռան մոտ։ Իհարկե, արտակարգ կարևոր էր նրանց չհիշեցնել այդ փաստաթղթի գոյության մասին, հակառակ դեպքում նրանք այն անմիջապես կոչնչացնեին։ Տեսուչն արդեն պատրաստ էր հայտնելու, թե մենք ինչու ենք այդքան կարևորություն տալիս այդ թղթին, երբ երջանիկ պատահականության շնորհիվ ինձ հետ նոպայի պես մի բան պատահեց և ես գետնին գլորվեցի, այդ ձևով փոխելով խոսքի նյութը։

— Արդարադատ աստված, — բացականչեց գնդապետը ծիծաղելով։ — Դուք ցանկանում եք ասել, որ ձեր նոպան ճարպիկ խաղ էր, և մենք իզու՞ր էինք կարեկցում ձեզ։

— Մասնագիտական տեսակետից դա հոյակապ կատարվեց, — բացականչեցի ես՝ հիացած նայելով Հոլմսին, որը չէր դադարում ինձ զարմացնել իր հնարամիտ մտքի նորանոր փայլատակումներով։

— Դա արվեստ է, որը կարող է հաճախ օգտակար լինել, — ասաց նա։ — Երբ ես սթափվեցի, ինձ հաջողվեց, ոչ այնքան խորամանկ հնարքի օգնությամբ, ծերուկ Կանինգեմին գրել տալու «twelve» բառը, որպեսզի կարողանամ համեմատել հենց այն նույն բառի հետ, որը գրված էր մեր մոտի թղթի կտորի վրա։

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն

    Շերլոկ Հոլմսը իր վերջին հետաքննությունից հետո գերհոգնաց վիճակում էր: Նա Ուոտսոնին հեռագիր է ուղարկում, խնդրելով, որ նա տեսակցության գա: Ուոտսոնը որոշում է դուրս բերել ընկերոջը այդ վիճակից, և նրանք միասին ուղևորվում են նրա վաղեմի ընկեր գնդապետ Հեյթերի մոտ, ով տուն էր վարձել <<Ռեյգեթ>> ոչ մեծ քաղաքի մոտերքում:  Այդտեղ գնդապետ Հեյթերը պատմում է, որ մի քանի օր առաջ կողոպուտ է եղել  ամենահարուստ սկվայրներից մեկի՝ ծերուկ Էկտոնի տանը: Հաջորդ առավոտյան ծառայապետը հայտնում է, որ ևս մի հարուստ սկվայրների տանը սպանվել է կառապանը: Քիչ անց գնդապետ Հեյթերի տուն հյուրնկալվում է ոստիկանության խուզարկուն և խնդրում է Շերլոկ Հոլմսի օգնությունը: Այսպես հետաքրքիր և անսպասելի զարգացումներով հետաքննություն է սկսվում: Իվերջո Հոլմսը կարողանում է բացահայտել իրական մեղավորներին:

  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին

    Ինչպես բոլոր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունները, նաև այս մեկն էլ հրաշալի սյուժե ուներ:
    Այս ստեղծագործությունը մի հետաքրքիր մեթոդ է պարունակում, որով կարելի է բազմաթիվ հանցագործություններ բացահայտել:Այն կարելի է կիռարել նաև կյանքում: Այս ստեղծգործությունը ընթերցելիս՝ ես կարծես Հոլմսի կողքին հայտնվեցի: Նրա հետ միասին փորձում էի բացահայտել այդ հանցագործության բոլոր հանգամանքները:

 

2. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…

    Այս տարի հանգիստս անցկացրի Սևանա լճի ափին: Ամբողջ ափը շրջապատված էր անտառով: Բնությունը աղտոտված չէր: Սևանա լճի այդ հատվածը նունպես աղտոտված չէր: Մի խոսքով հրաշալի բնություն էր:  

  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…

    Բնակիչները խոսում էին Գավառի բարբառով: Նրանք ամեն առավոտ Սևանա լճի սառը ջրում լողանալու սովորություն ունեին:

  • նոր ընկերներին, բարեկամներին…

    Ծանոթացա երկու փոքրիկ երեխաների հետ: Նրանք մշտապես այդտեղ էին բնակվում:  

  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

    Հանգստյան ժամանակ անտառում զբոսնելիս աղվեսի նկատեցինք, ով տեսնելով մեզ ակնթարթորեն անհայտացավ: