Monthly Archives: Февраль 2015

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ: Քննարկում

220px-LePetitPrince

<<Փոքրիկ Իշխան>> վիպակը շատ խորիմաստ մտքեր է իր մեջ պարունակում:Ես շատ տպավորված եմ այդ վիպակով: Վիպակը հիմնականում ուզում է սովորեցնել,որ պետք է ընտելացրած էակին հարգել և սիրել:Դա շատ կարևորագույն մարդկային հատկանիշ է:Նաև վիպակի շնորհիվ ես հասկացա,որ մեր Երկիր մոլորակում չի կարող երկար գոյատևել փափուկ հոգով և միայն բարի հատկանիշներով էակ,քանի որ Երկիր մոլորակի օրենքները շատ դաժան են:Նաև հասկացա,որ յուրաքանրչյուր չար էակի հոգու խորքում, գոյություն ունի բարիության մի նշույլ:

ԻՄ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ

Այս մուլտֆիլմը պատրաստվել էր 2010 թվականին:Այդ ժամանակ,ես դեռ կարդալ չգիտեի և դրա պատճառով ամբողջ հեքիաթը սովորեցի անգիր:Ինձ օգնում էր անգիր սովորել այս հեքիաթը` մայրիկս:Այս մուլտֆիլմի համար ես նույնիսկ մրցանակ ստացա մեր դպրոցի կողմից:Բայց միայնակ ես երբեք չէի կարողանա ստեղծել այս ֆիլմը` ինձ օգնեց իմ ուսուցչուհի Արմինե Աբրահամյանը,անիմատոր և մոնտաժող Կարինե Մացակյանը և իհարկե Գագիկ Հարությունյանը:

ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ

ԽՈՍՔ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ԿՈՄԻՏԱՍԻ

Հովհաննես Թումանյանի կենսագրությունը