Monthly Archives: Апрель 2015

«Ամառային ճամբարի իմ նախագիծը»

Ես այս տարի առաջին անգամ եմ մասնակցելու մեր դպրոցական ամառային ճամբարին:Ես դեռ չգիտեմ թե ինչ տեղի կունենա և արդյոք հետաքրքի՞ր կլինի,թե ոչ:Ես կփորձեմ մեկնաբանել պատկերացրածս ճամբարը: Իմ կարծիքով այն շատ հետաքրքիր կլինի:Ես նաև հարցրել եմ երեխաներին անցած ամառային ճամբարների մասին և լսել եմ,որ այն շատ հետաքրքիր և զվարճալի է ընդանում:Ես ցանկանում եմ,որ այս տարվա ամառային ճամբարը իմ պատկերացրածի պես հետաքրքիր լինի: Ես ճամբարը պատկերացնում եմ այսպես,սկզբում մենք կմեկնենք հայաստանի տեսարժան վայրերից մեկը:Այնտեղ կկազմենք հետաքրքիր և զվարճալի նախագծեր:Երբ կվերադառնանք, դպրոցում կկազմակերպենք տարբեր մրցույթներ և խաղեր:

Գուրգեն Մահարի «Կարոտ»

Իմ հիմնավորված վերաբերմունքը ,,Մանկություն,, վիպակի նկատմամբ

gurgenmahari

Ինձ այս վիպակը շատ հետաքրքիր,զվարճալի բայց նաև հուզական թվաց:Այն ինձ մի բան սովորեցրեց,որը ես չգիտեի:Այդ միտքը,որը տվեց ինձ այս վիպակը ես միշտ կհիշեմ:Այն ինձ սովորեցրեց,որ մանկությունը մեկ անգամ է լինում, երբեք չի մոռացվում և այն մեր կյանքի ամենազվարճալի և հետաքրքրաշարժ շրջանն է:Մանկությունը պետք է այնպես ապրել,որ հիշելուց շատ քիչ լինեն վատ էմոցիաները:Այս վիպակից հետո,ինձ մոտ մի մեծ նպատակ:Ես պետք է աշխատեմ իմ մանկությունը լցնել երջանկությամբ,հետաքրքրությամբ և այլ լավ էմոցիաներով,որպիսի հիշողություններս մանկության մասին միշտ բարի և լավ էմոցիաներով լի լինեն:

Ընտանեկան ռադիո «Անկեղծությունն իմ պատկերացմամբ»

«Սուրբ Զատկական տոնը»

Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշանակում է ` անցում, զատում, բաժանում, հեռացում:Զատիկը համարվում է Քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը ժամանակահատվածի վրա։
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

«Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»

Իմ ընտանիքում Սուրբ Զատիկը շատ հետաքրքիր է անցնում:Ամեն Զատիկին մենք այցելում ենք եկեղեցի:Այնուհետև վերադառնալով տուն` ես և քույրս սկսում ենք ձևավորել ձվիկները:Մայրս պատրաստում է բրնձով փլավը:Իսկ երբ հայրս վերադառնում է աշխատանքից`մենք հավաքվում ենք սեղանի շուրջ և ուրախությամբ տոնում ենք զատիկը:

Իմ գարնանային արձակուրդը

Ես շատ լավ անցկացրեցի իմ գարնանային արձակուրդը:Մեր դասարանին հանձնարարվել էլ կարդալ <<Ալիսը հրաշքների աշխարհում>> ստեղծագործությունը:Ես հաճույքով կարդացի այն:Այս ստեղծագործությունը ինձ շատ բաներ սովորեցրեց:Բացի այդ,արձակուրդներին ես խաղում էի բակում ընկերներիս հետ,տնային առաջադրանքներս կատարում:Նաև ես հասցրեցի այցելել իմ բոլոր հարազատներին:

«Ինչպիսի՞ ընթերցող եմ ես»

Ողջունում եմ բոլորին և այսօր ես կնկարագրեմ, թե ինչպիսի ընթերցող եմ ես:Նախ մինչև դա,կպատմեմ թե ինչ է հենց ինքը ընթերցանությունը նշանակում:Ընթերցել նշանակում է կարդալ տառերից, բառերից, նախադասություններից կազմված մի տեքստ:Բայց կարդալ չի կարող յուրաքանչյուր էակ, եթե չցանկանա իմանալ տառերը:Ընդհանրապես,կարդալը մարդկությանը շատ իմաստուն և խելացի մտքեր է փոխանցում:Ես սիրում եմ կարդալ, բայց դրա համար ինձ գրեթե ժամանակ չի մնում:Կարդում եմ միայն ազատ օրերիս:Ընդհանրապես սիրում եմ ընթերցել հանրագիտարաններ և պատմվածքներ գրքի տեսքով: Նաև կարդում եմ համակարգչով, իհարկե համակարգիչը հնարավորություն ունի յուրաքանչյուր գիրքը բացելու,բայց աչքերս շատ են հոգնում:Ամենասիրելի գիրքս`մի հանրագիտարան է,որը ռուսական գիրք է,այն կոչվում է <<Большая книга знаний>> :Նաև շատ եմ սիրում <<Փոքրիկ Իշխանը>> ստեղծագործությունը:Ճիշտ է, այն տխուր վերջաբանով է, բայց շատ իմաստուն ստեղծագործություն է: Իմ ամբողջ կյանքի ընդացքում, ես հասկացա,որ գիրքը ամենալավ խորհրդատուն է յուրաքանչյուր հարցում: