Category Archives: Ամառային արձակուրդի առաջադրանքներ

Ամառային ընթերցանություն-գործունեություն

Ռեյգեթյան սկվայրներ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ

Картинки по запросу шерлок холмс рейгетские сквайры

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները


    — Հոլմսը ետ ու առաջ է քայլում դաշտում, — ասաց նա, — ցանկանում է, որպեսզի չորսով գնանք կալվածքը։

— Միստր Կանինգեմի մո՞տ։

— Այո, սըր։

— Ինչու՞։

Տեսուչը թոթվեց ուսերը։

— Դա ինձ այնքան էլ պարզ չէ։ Բայց, մեր մեջ ասած, ինձ թվում է, որ միստր Հոլմսը հիվանդությունից հետո լիովին չի ապաքինվել։ Նա իրեն շատ տարօրինակ է պահում։ Ես կասեի՝ մի քիչ խանգարվել է։

— Կարծում եմ, չարժե անհանգստանալ, — ասացի ես։ — Բազմիցս համոզվել եմ, որ նրա խենթության մեջ մեթոդ կա։

— Ավելի շուտ, նրա մեթոդում խենթություն կա, — փնթփընթաց տեսուչը։ — Բայց նա այրվում է անհամբերությունից, և եթե դուք պատրաստ եք, գնդապետ, ավելի լավ է գնանք։




Երբ ուղղվեցինք դեպի պատուհանը, Հոլմսը ետ մնաց, և մենք երկուսով մնացինք վերջում։ Մահճակալի ոտքերի կողմում դրված էր քառակուսի փոքրիկ սեղան, վրան՝ ափսեով նարինջ և ջրամանով ջուր։ Մոտից անցնելով, ի զարմանս ինձ, Հոլմսը հանկարծ խոնարհվեց և հենց աչքիս առաջ դիտմամբ սեղանիկը շուռ տվեց։ Ջրամանը փշուր-փշուր եղավ, իսկ մրգերը գլորվեցին սենյակի անկյունները։

— Ա՜յ թե բան արեցիք, Ուոտսոն, — ասաց նա առանց մի փոքր իսկ շփոթության, — այս ինչ դարձրիք գորգը։

Ես շփոթահար խոնարհվեցի և սկսեցի հավաքել մրգերը, կռահելով, որ ինչ-որ պատճառով ընկերս ցանկացավ, որպեսզի մեղքն ինձ վրա վերցնեմ։ Մնացածները ևս միացան ինձ և փոքր սեղանը նորից կանգնեցրինք ոտքի։

— Ա՜յ քեզ բան, — բացականչեց տեսուչը։ — Նա ու՞ր չքացավ։

Հոլմսն անհետացել էր։




Հանցագործությունը բացահայտելու արվեստի մեջ առաջնակարգ նշանակություն ունի բազմաթիվ փաստերից առանձնացնել էականները և դեն նետել պատահականները։ Այլապես ձեր եռանդն ու ուշադրությունը փոխանակ կենտրոնանալու գլխավորի վրա, անկասկած հօդս կցնդեն։ Դե, իսկ այս գործում սկզբից ի վեր ես ոչ մի կասկած չունեի, որ բանալին պետք է փնտրել սպանվածի ձեռքում գտնված թղթի մեջ։



Կանինգեմները, ինչպես դուք անկասկած հիշում եք, մեզ միացան այգում, խոհանոց տանող դռան մոտ։ Իհարկե, արտակարգ կարևոր էր նրանց չհիշեցնել այդ փաստաթղթի գոյության մասին, հակառակ դեպքում նրանք այն անմիջապես կոչնչացնեին։ Տեսուչն արդեն պատրաստ էր հայտնելու, թե մենք ինչու ենք այդքան կարևորություն տալիս այդ թղթին, երբ երջանիկ պատահականության շնորհիվ ինձ հետ նոպայի պես մի բան պատահեց և ես գետնին գլորվեցի, այդ ձևով փոխելով խոսքի նյութը։

— Արդարադատ աստված, — բացականչեց գնդապետը ծիծաղելով։ — Դուք ցանկանում եք ասել, որ ձեր նոպան ճարպիկ խաղ էր, և մենք իզու՞ր էինք կարեկցում ձեզ։

— Մասնագիտական տեսակետից դա հոյակապ կատարվեց, — բացականչեցի ես՝ հիացած նայելով Հոլմսին, որը չէր դադարում ինձ զարմացնել իր հնարամիտ մտքի նորանոր փայլատակումներով։

— Դա արվեստ է, որը կարող է հաճախ օգտակար լինել, — ասաց նա։ — Երբ ես սթափվեցի, ինձ հաջողվեց, ոչ այնքան խորամանկ հնարքի օգնությամբ, ծերուկ Կանինգեմին գրել տալու «twelve» բառը, որպեսզի կարողանամ համեմատել հենց այն նույն բառի հետ, որը գրված էր մեր մոտի թղթի կտորի վրա։

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն

    Շերլոկ Հոլմսը իր վերջին հետաքննությունից հետո գերհոգնաց վիճակում էր: Նա Ուոտսոնին հեռագիր է ուղարկում, խնդրելով, որ նա տեսակցության գա: Ուոտսոնը որոշում է դուրս բերել ընկերոջը այդ վիճակից, և նրանք միասին ուղևորվում են նրա վաղեմի ընկեր գնդապետ Հեյթերի մոտ, ով տուն էր վարձել <<Ռեյգեթ>> ոչ մեծ քաղաքի մոտերքում:  Այդտեղ գնդապետ Հեյթերը պատմում է, որ մի քանի օր առաջ կողոպուտ է եղել  ամենահարուստ սկվայրներից մեկի՝ ծերուկ Էկտոնի տանը: Հաջորդ առավոտյան ծառայապետը հայտնում է, որ ևս մի հարուստ սկվայրների տանը սպանվել է կառապանը: Քիչ անց գնդապետ Հեյթերի տուն հյուրնկալվում է ոստիկանության խուզարկուն և խնդրում է Շերլոկ Հոլմսի օգնությունը: Այսպես հետաքրքիր և անսպասելի զարգացումներով հետաքննություն է սկսվում: Իվերջո Հոլմսը կարողանում է բացահայտել իրական մեղավորներին:

  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին

    Ինչպես բոլոր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունները, նաև այս մեկն էլ հրաշալի սյուժե ուներ:
    Այս ստեղծագործությունը մի հետաքրքիր մեթոդ է պարունակում, որով կարելի է բազմաթիվ հանցագործություններ բացահայտել:Այն կարելի է կիռարել նաև կյանքում: Այս ստեղծգործությունը ընթերցելիս՝ ես կարծես Հոլմսի կողքին հայտնվեցի: Նրա հետ միասին փորձում էի բացահայտել այդ հանցագործության բոլոր հանգամանքները:

 

2. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…

    Այս տարի հանգիստս անցկացրի Սևանա լճի ափին: Ամբողջ ափը շրջապատված էր անտառով: Բնությունը աղտոտված չէր: Սևանա լճի այդ հատվածը նունպես աղտոտված չէր: Մի խոսքով հրաշալի բնություն էր:  

  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…

    Բնակիչները խոսում էին Գավառի բարբառով: Նրանք ամեն առավոտ Սևանա լճի սառը ջրում լողանալու սովորություն ունեին:

  • նոր ընկերներին, բարեկամներին…

    Ծանոթացա երկու փոքրիկ երեխաների հետ: Նրանք մշտապես այդտեղ էին բնակվում:  

  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

    Հանգստյան ժամանակ անտառում զբոսնելիս աղվեսի նկատեցինք, ով տեսնելով մեզ ակնթարթորեն անհայտացավ:

Ամառային առաջադրանքներ 2016 (Հայոց լեզու)

Шерлок Холмс
Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին: Ջ. Սելինջեր

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը: օ. Հենրի

Չորսի նշանը: Կոնան Դոյլ

 

  1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները


    Ինչ տարօրինակ է ձեզ մոտ իրար հաջորդում այն, ինչը, խոսելով ուրիշի մասին, կանվանեի ծուլություն՝ ամենաակտիվ և լարված գործունեության պարբերականությամբ։

    ― Այո, ― ասաց նա, ― իմ մեջ ամբարված են և մեծ ծույլի, և տխրահռչակ կռվարարի հատկանիշները։ Հաճախ եմ հիշում Գյոթեի խոսքերը՝ Schade, das die Natur nur einen Menschen aus dir schuf, denn zum wurdigen Mann war und zum Schelmen der Stoff: (Ափսոս , որ բնությունը քեզնից մեկ մարդ է սարքել․ քո նյութից և՛ բարեպաշտ և՛ սրիկա դուրս կգար):

     



    ― Աշխարհում միակ մասնավոր խուզարկուն դու՞ք եք, ― հարցրի ես՝ բարձրացնելով հոնքերս։

    Միակ մասնավոր խուզարկու խորհրդատուն, ― պատասխանեց Շերլոկ Հոլմսը։ ― Վերջին և բարձրագույն ատյանը։ Երբ Գրեգսոնը, Լեստրեյդը կամ Էթելնի Ջոնսը հայտնվում են փակուղում, իսկ դա նրանց սովորոկան վիճակն է, անմիջապես ինձ են կանչում։ Ծանոթանում եմ գործի մանրամասներին և հայտնում կարծիքս՝ մասնագետի կարծիքը։ Փառք չեմ փնտրում։ Երբ ինձ հաջողվում է պարզել գործը, անունս չի հիշատակվում թերթերում։ Բարձրագույն պարգևը տեսնում եմ հենց աշխատանքում, իմ մեթոդը գործնականում կիրառելու մեջ։ Ուոտսոն, դուք այն լավ գիտեք։ Հիշեք թեկուզ Ջեֆերսոն Հոուփի գործը։



    ― Իսկ մի՞թե դուք գրում եք։

    ― Մեղք գործել եմ, ― ծիծաղեց Հոլմսը։ ― Մի քանի փոքր գործեր եմ գրել։ Դրանցից մեկը «Ծխախոտի տեսակի որոշումը ըստ մոխրի» վերնագրով, նկարագրում է հարյուր քառասուն տեսակ սիգարների և ծխամորճի ծխախոտեր։ Կցված գունավոր լուսանկարները ցույց են տալիս մոխրի տարբեր տեսակներ։ Ծխախոտի մոխիրը ամենահաճախակի հանդիպող հանցանշաններից է։ Երբեմն՝ ամենակարևորը։ Օրինակ, եթե կարողանաք ճիշտ ասել, որ մարդասպանը ծխում է հնդկական ծխախոտ, ապա որոշման շրջանակը, բնականաբար, նեղանում է։ Փորձված աչքի համար սև տրիխինոպոլյան ծխախոտի և «թռչնի աչքի» ճերմակ մոխրի միջև տարբերությունը այնքան մեծ է, որքան կարտոֆիլի և կաղամբի։

    Մանրուքները նկատելու զարմանալի հատկություն ունեք, ― նկատեցի ես։

    ― Պարզապես հասկանում եմ դրանց կարևորությունը։ Կամ էլ հետքերի մասին աշխատությունը, ուր խոսվում է հետքը պահպանելու համար գիպսի օգտագործման մասին։ Մի փոքր հետազոտություն նվիրված է ձեռքի ձևի վրա մասնագիտության թողած ազդեցությանը , որտեղ տվյալներ կան, տանիքագործի, վիմագրողի, նավաստու, կոմպոզիտորի, խցանագործի, ջուլհակի և ալմաստ հղկողի ձեռքերի մասին։ Իմ մասնագիտությունը գիտւթյուն համարող խուզարկուի համար այս հետազոտությունը գործնական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այն հատկապես օգտակար է, երբ հարկ է լինում ճանաչել դիակը կամ որոշել հանցագործի մասնագիտությունը:

 

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն

    Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Շերլոկ Հոլմսին և Ուոտսոնին հյուրնկալվեծ միսս Մերի Մորսթենը: Միսս Մորսթենի պատմությունը լսելով, Հոլմսը համաձայնվեց նրան ուղեկցել հանդիպման ժամանակ: Այնուհետև ողբերգություն տեղի ունեցավ: Մի սպանություն, որը շատ տարօրինակ կերպով էր իրականացվաց և Հոլմսին հետաքրքրեց այս գործը: Հոլմսի երկար աշխատանքից հետո բոլոր փաստերը տանում էին դեպի նախկին տաժանակիր Ջոնաթան Սմոլը: Մոտորանավակներով երկար հետապնդումից հետո Շերլոկ Հոլմսը, բժիշկ Ուոտսոնը և ոստիկանության ներկայացուցիչ Էթելնի Ջոնսը կարողացան բռնել հանցագործ Սմոլին: Սմոլը պատմեց, որը բոլոր հանցագործությունների պատճառը Ագրայի գանձերն են: Նա պատմեց, որ այդ գանձերին տիրացել են նա և նրա երեք սիկհ ընկերները, քաղաքացիական պատերազմի ժամանակ: Գանձերը պատկանում էին Հյուսիսային արվարձաններում ապրող մի ռաջայի: Նաև Սմոլը ասաց, որ նա չի սպանել մայոր Շոլտոի որդուն: Նրան սպանել է Սմոլի հավատարիմ և փոքրիկ ընկեր Տոնգան, որը և օգնեց ներխուժել Շոլտոների տուն Սմոլին: Տոնգան հավատարիմ էր Սմոլին, քանի որ Սմոլը փրկել էր նրան ծանր հիվանդությունից:
    Ամեն ինչ վերջացավ նրանով, որ Ուոտսոնը գտավ իր սերը՝ միսս Մերի Մորսթենին, փառք ձեռք բերեց Էթելնի Ջոնսը, իսկ Հոլմսին մնաց կոկաինով սրվակը:

     

  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին


    Ինչպես բոլոր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունները, նաև այս մեկն էլ հրաշալի սյուժե ուներ: Շատ ստեղծագործություններ եմ կարդացել Շերլոկ Հոլմսի մասին, բայց այս մեկն ամենահետաքրքիրն էր: Այս ստեղծագործությունը պարունակում է մի հետաքրքիր մեթոդ, որով կարելի է յուրաքանչյուր հանցագործություն բացահայտել և ոչ միայն: Այն կարելի է կիռարել նաև կյանքում:
     Այս ստեղծգործությունը ընթերցելիս, ես շատ մեծ բավարարություն ստացա, քանի որ շատ եմ սիրում դետեկտիվ ժանրի ստեղծագործություններ:

 

Բնագիտություն

Ամառային ընթերցանություն (Մայրենի)


Փոքրիկ Տիկիններ

1.Առանձնացնել դուր եկած հատվածները

Ջոնի և Լորիի ծանոթությունը

Այս հատվածը ինձ դուր եկավ,քանի որ չնայած դրան,որ Ջոի շորիկի վրա այրված տեղ կար և որ Լորիի պարը այդպիսի շորիկով աղջկա հետ, կարող էր ամոթալի թվալ ուրիշի աչքերում ՝ Լորին միևնույն է պարի հրավիրեց Ջոին:

— Դու պարոն Լորենսի՝մեր հարևանի թոռն էս,այնպես չէ՞,-ասաց Ջոն:
— Այո՛,-ժպտաց պատանին,-ինձ կարող ես Լորի անվանել:
Շուտով նրանք հին ու լավ ընկերների պես զրուցում էին ու վարագույրի հետևից նայում պարողներին:Երբ Ջոն սկսեց երաժշտությանը համընթաց դոփել, Լորին նրան պարի հրավիրեց: Ջոն, սակայն, անհարմար էր զգում,որ զգեստի վրա այրված տեղ կա:
— Անհո՛գ եղիր,-ասաց Լորին,-մենք սրահի խորքում կպարենք,որ մեզ չտեսնեն:
Եվ երկուսով սկսեցին ուրախ պոլկա պարել:

2.Հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն

Ստեղծագործությունը չորս քույրերի մասին էր,որոնք ձեռք – ձեռքի բռնած հաղթահարեցին իրենց դիմաց դրված բոլոր խոչնդոտները:Քույրերը սկզբում սխալներ էին գործում և հաճախ էին վիճում, բայց ընդացքում ուղվեցին և ներողամիտ դարձան:Նրանց մայրը շատ հոգատար և բարի տիկին էր,որը անհամբեր իր աղջիկների հետ՝ սպասում էր իր ամուսնու վերադարձին:Իսկ հայրը քաջ և հայրենասեր տղամարդ էր,որը հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամեն ինչի:Նա անհամբեր սպասում էր իր վերադարձին տուն:

3.հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին

Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը:Ես շատ սիրեցի չորս քույրերին և իրենց բարի և հոգատար մորը: Հավանեցի այս գործը,քանի որ շատ բան սովորեցի,թեև գրքի ծավալը շատ փոքր էր:Այս ստեղծագործությունը ինձ ապացուցեց,որ նույնիսկ մեկ փոքրիկ նախադասությունը կարող է մարդուն խրատ տալ և օգնել,որ նա փոփոխվի և իր սխալները ուղղի:
4.գրել ստեղծագործության գաղափարը, գաղափարները (հեղինակի ասելիքը)

Ստեղծագործության գաղափարը հիմնականում կայանում էր նրանում,որ բոլոր բարդ խոչնդոտները կարելի է հաղթահարել հարազատներիտ և ընկերներիտ շնորհիվ:Պետք է միշտ պատրաստ լինել ձեռք մեկնել նրանց,ովքեր միշտ քեզ հետ են և պատրաստ են հանուն քեզ ամեն ինչի:Իմաստը նաև կայանում էր նրանում,որ պետք է միշտ կարողանալ ներել,հատկապես հարազատներին: Նաև ստեղծագործության իմաստը կայանում էր նրանում,որ փողով ամեն մի բան չես առնի:Փողից կյանքում ավելի կարևոր բան էր էլ կան: