Monthly Archives: Март 2016

Կենդանացած ծաղիկները

Пасха

Փափկամարմիններ

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Գիտեք, որ գարուն է արդեն….

Գարուն բառը արդեն երջանկություն է ներշնչում: Կարծես բնությունը արթնանում է և դուրս է գալիս սպիտակ վերմակի տակից `սկսում են աճել ծաղիկները, բողբոջում են ծառերը, թռչունները սկսում են երգել իրենց անմահական ձայնով:Գարնանը եղանակը այնքան հաճելի է դառնում, որ զբոսնելիս մարդիկ կարծես մի պահ կտրվում են իրենց առօրյաից և իրենց երջանիկ են զգում:
  Իմ կարծիքով գարունը ամենագեղեցիկ և հաճելին է բոլոր տարվա եղանակներից: Գարնան զարթոնքից հետո կարծես ինձ մեջ արթնանում է այն եռանդը, որը կորցրել էի ձմռան մռայլ ժամանակաշրջանում:

Մտքեր, մտքեր, մտքեր…

Յուրաքանչյուր մարդ կարողանում է իր միտքը օգտագործել,իսկ այն ավելի սարսափելի զենք է , քան առյուծի ճիրանները։ Ոչ բոլորն են այդ զենքը ճիշտ օգտագործում, նունիսկ լավ նպատակով:Իմ կարծիքով բավական չէ առողջ միտք ունենալ, քանի որ կարևորը դրանից հմտորեն օգտվելն է։Լինում են դեպքեր, որ մարդիկ մեկուսացնում են իրենց, մտածելու համար: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի։ Երբեմն այն անհրաժեշտ է, բայց չպետք է լինի չափազանց երկարատև:     Հաճախ մարդիկ իրենց միտքը օգտագործում են վատ նպատակներով, բայց նրանցից ոչ ոք չի կարողանում հասնել իրենց ուզածին, քանի որ այն նպատակը, որի համար մարդը դիմել է անարդար միջոցների, ճիշտ և արդար նպատակ չէ:
 Մարդն առանց մտածելու չի կարող երկար գոյատևել: Իմ կարծիքով, մտքի անհրաժեշտությունը մարդու համար կարելի է համեմատել օդի անհրաժեշտության հետ:


Մեկ օրվա նկարագրություն

200315-2031.jpg

Այն օրը, որը իմ կյանքում ամենակարևորն ու երջանիկն  է` քրոջս ծննդյան օրն է: Երբ քույրս ծնվեց, ես դեռ երկու տարեկան փոքր երեխա էի: Շատ պարզ հիշում եմ և կարող եմ նկարագրել այդ օրը:

 Առավոտյան ինձ արթնացրեց տատիկս: Ինչպես միշտ նախաճաշեցի և վազեցի իմ սենյակ, որպեսզի իմ փոքրիկ երկաթյա ավտոմեքենաները վարեմ: Շատ խաղացի, թե քիչ` չեմ հիշում, միայն հիշում եմ, որ դուռը թակեցին և տատիկս այն բացելով ճչաց: Չնայած դրան ես չվազեցի դռան մոտ, այլ շարունակեցի խաղալ: Մի քանի վայրկյան անց, իմ սենյակում հայտնվեց մայրիկս և ամուր գրկեց ինձ, լաց լինելով: Ես էլ ամուր գրկեցի մայրիկիս, քանի որ շատ էի կարոտել նրան: Այնուհետև նա կամաց շշնջաց, որ հյուրասենյակում ինձ անակնկալ է սպասում: Այդ լսելով ես վազեցի հյուրասենյակ, և կարծես հանդիպեցի մի հրեշտակի, որը փաթաթված էր բարուրով: Հիշում եմ, թե ինչպես բարձր ճչացի և վազելով տատիկիս մոտ ցանկացա առնել նրա ձեռքերից քրոջս: Բայց իհարկե ոչ ոք թույլ չտվեց, որպեսզի ես գրկեմ նրան, քանի որ շատ փոքր էի:
 Այդ օրվանից իմ կյանքը լիովին ձևափոխվեց: