Պատմություն

                         

                                               ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԴԱՍ

1.Թվարկել Հին Արևելքի ձեռքբերումները:

Հին Արևելքի ձեռքբերումներից է`պետությունների ձևավորումը,կրոնական հավատալիքները,գրային տարբեր համակարգերը,ճարտարապետությունը,օրինակ`Աբու- Սիմբելի տաճարը Եգիպտոսում,Չինական մեծ պարիսպը:Մի այլ նվաճում է դպրոցների ստեղծումը,բժշկման զարգացումը,քանդակագործությունը,գեղարվեստական գրականությունը,գիտական հայտնագործությունները`մաթեմատիկան (Եգիպտոսում տասնորդական համակարգը,Հնդկաստանում հայտնագործվեց 0 թիվը և արաբական թվերը),քիմիան(Չինաստանում ստեղծվեց վառոդը,դրա շնորհիվ հետագայում`հրանոթը), աստղագիտությունը(Եգիպտոսում ստեղծվեց 12 ամիսներից և 365 օրից կազմված արևային օրացույցը,Միջագոտքում ստեղծվեց լուսնային օրացույցը,կազմված 354 օրից):



2.Համեմատել Հին Արևելքի և նախնադարի երեխաների կյանքը:

Հին Արևելքի երեխաները ի տարբերություն նախնադարի երեխաների ստանում էին կրթություն,դաստիարակվում էին,հաճախում էին դպրոց:Հին Արևելքի ծնողները իրենց երեխաների համար պատասխանատու էին,ի տարբերություն նախնադարի ծնողների:Հին Արևելքի երեխաները ծնվելուց անմիջապես հետո դառնում էին իրենց ծնողների ժառանգորդները:

 

3.Կազմել Հին Արևելքի ժամանակագրությունը:

3500 մ.թ.ա Միջագետք. Սեմական ցեղերը  սկսեցին խառնվել օտար երկրացիների հետ: Ձևավորվեցին բազմաթիվ քաղաք-պետություններ,որոնք կոչվեցին Շումեր:

3100 մ.թ.ա Միջագետք.Պատկերագրական նամակի ստեղծումը:Եգիպտոս. Վերին և Ստորին Եգիպտոսի միությունը:

3000 Վաղ բրոնզեդար. Միջագետք. Ի հայտ են գալիս առաջին ասորեցիները Միջագոտքի հյուսիս-արևելքում:

Եգիպտոս 2980 մ.թ.ա. Եգիպտոսի տարանջատումը երկու մասի:

Եգիպտոս 2686 մ.թ.ա. Հին Թագավորության սկիզբը:

2500 մ.թ.ա Առաջին գրական տեքստը. Միջագետք. Շումերական քաղաքները միավորվում են մեկ արքայի իշխանության տակ:

2400 մ.թ.ա Սիրիա. Քանանական թագավորության հայտնությունը:

2350 մ.թ.ա Միջագետք. Սարգոնի գլխավորությամբ Սեմական ցեղերը նվաճեցին Շումերը:Նոր մայրաքաղաքը Աքքադում: Եգիպտոս: Հին թագավորությունը փլուզվում է  քաղաքացիական պատերազմի և արևելքից ներխուժման պատճառով:

 2325 մ.թ.ք Միջագետք.Աքքադացիները ենթարկեցին իրենց Ելամին, Մարիին.

 2285 մ.թ.ա Միջագետք. Գուտա. Լեռնային մարդիկ հյուսիսից նվաճեցին Ելամը և Աքքադը:

 2181-2133 մ.թ.ա Եգիպտոս 1-ին անցումային ժամանակաշրջանը:

 2133-1991 մ.թ.ա Եգիպտոս. Միջին Թագավորություն. Փարավոնները աստիճանաբար միավորեցին Եգիպտոսը, ձևավորելով արքայություն իր մայրաքաղաքով Փիվախում.

 2010 մ.թ.ա Միջագետք. Միջագետքը անցավ Ամորացիների իշխանության տակ:  

 2000 մ.թ.ա Միջագետք. 1-ին (հին) Բաբելոնյան թագավորությունը հիմնադրվում է ամորհացիների կողմից: Փոքր Ասիա. Փոքր Ասիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում գերակշռում էին քետացիներիը:

Սիրիա  2000-1750 մ.թ.ա. Քաղաք Մարին  գերիշխում էր Եփրատում:

1991-1786 մ.թ.ա Եգիպտոս.XII տոհմի օրոք Եգիպտոս ընդլայնեց իր ունեցվածքը:

1900 մ.թ.ա Միջագետք. Ասորեստանը ընդլայնում է  իր սահմանները:

1764 մ.թ.ա Միջագետք. Բաբելոնի թագավորը`Համուրապպին  նվաճեց Եղամացիներին.

1750 մ.թ.ա Սիրիա. Համուրապպին ոչնչացնում է Մարին:

1730 մ.թ.ա Միջագետք. Բարբարոսական բլրի կասիտների ցեղը սկսեց շարժվել դեպի հյուսիս-արևելք:

1725 մ.թ.ա Միջագետք.Համուրապպիի օրոք Բաբելոնը հասնում է իր իշխանության գագաթնակետին:Նվաճված երկրներից էր նաև Ասորական թագավորությունը:

1700-1550 մ.թ.ա Եգիպտոս. Եգիպտոսը առգրավվեցին Ասիական ժողովուրդը:

1590 մ.թ.ա Միջագետք. Քետացիների սկսեցին ընդլայնել իրենց սահմանները:

1576 մ.թ.ա Եգիպտոս. Գիքսները արտաքսվեցին Եգիպտոսից: Եգիպտոսը վերածնվեց, սկսվեց Նոր Թագավորության ժամանակաշրջանը:

1550 մ.թ.ա Միջագետք. Քետացիները շարունակում են մոտենալ Բաբելոնին հյուսիս-արևմուտքից:Կասսիտները զբաղեցրել են հարավային Միջագետքը և հիմնել են իրենց սեփական արքայությունը:Քետացիները սկսել են ներխուժում Սիրիա:

1530 մ.թ.ա Միջագետք.Կասիտները նվաճեցին Բաբելոնի թագավորությունը:

1500 մ.թ.ա Միջագետք. Քաղդեական ներթափանցման սկիզբը հարավային Միջագետքը,որը ձգվում 700 տարի:

1490 մ.թ.ա Եգիպտոս. Տարածքային ձեռքբերումները` հարավում, մինչև 5-րդ շեմը.

1475 մ.թ.ա Փոքր Ասիա. Եգիպտոսի ներխուժումը Պալեստին և Սիրիա:Եգիպտոսը հանդիպում է քետացիների դիմադրությանը:

1468 մ.թ.ա Սիրիա:Քետացիների շարժումը  դեպի հարավ:Նրանց կանգնեցրեցին եգիպտացիները Մեգիդոյում:

1445 մ.թ.ա Եգիպտոս. Եգիպտացիները ներխուժեցին Միջագետք:

1380 մ.թ.ա Միջագետք. Ասորեստանը սկսեց տիրել տարածաշրջանում:

1375 մ.թ.ա Փոքր Ասիա. Քետացիները  պարտության մատնեցին բաբելոնացիներին և կրկին  ներխուժեցին Սիրիա:

1355 մ.թ.ա Սիրիա: Քետացիներին նվաճեցին Միտաննիի թագավորությունը:

1350 մ.թ.ա Սիրիա: Քետացիները վերցրեցին իրենց վերահսկողության տակ Սիրիան և սկսեցին սպառնալ եգիպտական դիրքերին Պաղեստինում:

1288 մ.թ.ա Սիրիա: Եգիպտացիները կանգնեցրեցին խիտտիներին:Սկիզբ դրվեց խաղաղ բանակցություներին:Միջագետք. Եղամացիներ, օգտվելով այդ պահից, տապալեցին քետացիներին, ձեռք բերվեց անկախություն:Սկսեց այդ ժողովուրդի ոսկեդարը:

1273 մ.թ.ա Միջագետք. Քետացիները պատերազմ հայտարարեցին ասորիներին:

1230 մ.թ.ա Փոքր Ասիա: Ի հայտ են գալիս առաջին, «ծովի ժողովուրդը».

1226 մ.թ.ա Միջագետք. Եղամացիները նվաճում են Նիպուրը:

1220 Փոքր Ասիա. Սով:Եգիպտոսից  նավեր են ժամանում հացահատիկներով:

1217 Եգիպտոսում: Սոված լիբանացիները շարժվում են դեպի Նիլի Նեղոսը:

 

                                          ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ


1.Համեմատել
Հին Չինաստանի և Հին Հնդկաստանի երեխաների առօրյան;

Հին Չինաստանի երեխաների առօրյան

Հին Չինաստանում տղաների հանդեպ ծնողները միշտ ավելի հոգատար էին,քան աղջիկների:Դեռ նորածին ժամանակից երբ երեխան արդեն կարողանում էր ինքնուրույն իր ձեռքը ուղղել դեպի շրթունքները, սկսում էին նրանց դաստիարակել:Սկզբում տարբեր խաղերով,3 տարեկանից սկսում էին անցնել հիերոգլիֆներ, իսկ արդեն 7 տարեկանից հետո դաստիարակությունը բաժանվում էր երկու ուղղությունով`ընտանեկան և դպրոցական:Ընտանեկան դաստիարակության իմաստը այն  էր,որ երեխաներին սովորեցնեին տարբերել չարը և բարին,զարգացնել նրանց մեջ առաքինությունը:Դպրոցական դաստիարակության իմաստը այն էր,որ երեխաներին սովորեցնում էին հիմնականում պատմությանը և երաժշտությանը:Երեխաները սովորում էին դպրոցներում 7-8 տարի:Երեխաները առաջին անգամ տեսնելուց ուսուցչին  դիմավորում էին ոչ թե ծաղիկներով այլ փայտով,որը փաթեթավորված էր գեղեցիկ թղթով,այսինքն ծեծը դպրոցում ընդունված էր:Աղջիկներին 5-6 տարեկաններից այլևս տանից չէին թողնում դուրս գալ միայնակ և հագցնում էին նրանց մեծական շորեր ու զարդարում էին մեծական սանրվածքներով:Աղջիկը կարող էր տանից դուրս գալ միայն ուղեկցողի հետ:
Տղաներին դաստիարակում էին ավելի լուրջ քան աղջիկներին:Նրանց սովորեցնում էին քաղաքավարությանը ,գերազանց երգելու կարողությանը և ծանոթացնում էին ժամանակագրությանն ու օրացույցին:Աղջիկներին բավական էր լինել խոնարհ և հնազանդ:Որպես ապագա տնային տնտեսուհի, նրանց սովորեցնում տնային կանոններին:

Հին Հնդկաստանի երեխաների առօրյան:

Հին Հնդկաստանում դեռ մինչ երեխայի ծնվելը կատարվում էին մի քանի ծեսեր,որպիսի ծնվի արու զավակ:Ինչպես Հին Չինաստանում,այնպեսել Հին Հնդկաստանում ավելի շատ նախնտրում էին  տղաներին:Երեխաները 4-5 սկսում էին սովորել այբուբենը :Աղքատ ընտանիքների երեխաները շատ վաղ են սկսում աշխատելը և բացառիկ դեպքերում էր լինում,որ այդպիսի երեխան ունենում է կրթություն:Չնայած որ աղջիկները երկրորդ պլանում էին, միևնույն է հարուստ ընտանիքներից աղջիկները կրթված են լինում:Իսկ աղքատ ընտանիքներից աղջիկները հիմնականում կրթություն չունեին:Հնդկացիները չէին ցանկանում աղջիկ երեխա ունենալ հիմնականում դրա համար,որ աղջկա ամուսնանալուց հետո նրան իր օժիտը պետք է տային,իսկ տղան իր ընտանիքի հարստության ժառանգորթներ և նա պետք է ճամփու դներ իր ծնողներին դեպի վերին աշխպարհ:Որոշ դեպքերում նորածին աղջիկ երեխաներին սպանում էին:

Այսպիսով երկու երկրներն էլ նախնտրում էին երեխաներից տղաներին,իսկ աղջիկները միշտ երկրորդ պլանում էին:Հին Չինաստանում ուսումը շատ կարևոր էր և ուսում էին ստանում նույնիսկ աղքատ ընտանիքներից երեխաները:Հին Հնդկաստանում ուսում ստանում էին միայն հարուստ ընտանիքների երեխաները:Ուսումը ստանում էին ոչ թե դպրոցներում, այլ հրավիրում էին մասնագետների:Մի այլ տարբերություն է երկու երկրների մեջ,որ Հին Չինաստանում շատ էին ուշադրություն դարձնում երեխաների դաստիարակությանը,իսկ Հին Հնդկաստանում անգամ մոռանում էին դրա մասին աղքատ ընտանիքների ծնողները և երեխաները սկսում էին աշխատել 5 տարեկանից ու ուսում չէին ստանում: 

 

2. Ապացուցել, որ Հին Չինաստանում երեխաներին պաշտում էին:


Հին Չինաստանում պաշտում էին երեխաներին,քանի որ,դա Կանֆուցիի գաղափարն էր:Այդ գաղափարի մեջ ասվում էր,որ եթե ուզում ես երեխային տեսնել իմաստուն,հարգող և սիրող մեծերին,պետք է ամբողջ ուժերը ներ դնես նրա մեջ:Չինացու կյանքի իմաստը`երեխան էր:

 

Оставьте комментарий