Category Archives: Հայոց լեզու

Իմ բլոգի վերջին հրապարակումը

Картинки по запросу Учитель и ученик

Ողջունում եմ բոլորին: Երեք տարի, ես անընդմեջ այս բլոգը զարգացնում էի, պատրաստում էի իմ սիրելի ռադիոնյութերը, հրապարակում էի տեղեկություններ և փաստեր, տարբեր առաջադրանքներ: Բոլորը, երևի, հիշում են իմ «Ընտանեկան ռադիո» նախագիծը: Բայց այսօր որոշ պատճառներով, հեռանում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Ես իհարկե չեմ զղջում, քանի որ դա իմ որոշումն էր: Ես զղջում եմ, որ այլևս չեմ կարող աշխատել մի հրաշալի ուսուցչի հետ՝ ընկեր Հասմիկի: Մենք հիանալի ուսումնական ժամանակ անցկանցրեցինք : Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար:

 Հարգելի ընկեր Հասմիկ, ես երբեք չեմ մոռանա Ձեզ և Ձեր հետ անցկացրաց հիանալի ուսումնական ժամանակը: Եվս մեկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Իմ բնակավայրի հաճելի անկյունները

Картинки по запросу Сад

Ես բնակվում եմ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում: Շատ եմ սիրում մեր գյուղը: Իմ բնակավայրի ամենահաճելի և սիրելի անկյուններից մեկը մեր տան այգին է: Այնպես եմ սիրում, երբ ամեն գարնան այգու բուսական աշխարհը սկսում է ծաղկել: Ոչ պակաս էլ սիրում եմ, երբ աշնանը այգում սկսուվմ է տերևաթափը: Ամեն առավոտ, ձմեռ լինի, թե ամառ, զբոսնում եմ այգով և մեծ հաճույք եմ ստանում: Առավելապես շատ եմ սիրում, երբ ամռանը այգու թռչունները անվերջ՝ առավոտից երեկո, երգում են իրենց յուրահատուկ ձայնով: Իհարկե, այս հաճույքը ես ստանում եմ միայն իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես եմ խնամում մեր այգին, ամեն գարուն տնկում եմ նոր ծառեր, ջրում եմ դրանք, կերակրում եմ այգու թռչուններին: Դա էլ է ինձ համար մեծ հաճույք: Այգին խնամելու գործում ինձ օգնում են նաև մեր գյուղի աքլորները, քանի որ ամեն առավոտ ես արթանում եմ նրանց կանչից: Դա մի հրաշալի զգացողություն է:
Նաև սիրում եմ այցելել մեր գյուղում տեղակայված, երկրորդ աշխարհամարտում զոհվածների արձանը: Այնտեղ հասնելով՝ կարծես վերադառնում եմ քսաներորդ դարի կեսեր, երկրորդ համաշխարհային պատերազմի կենտրոնում եմ հայտվում: Մեր գյուղում, կարելի է ասել, տեսարժան վայրեր չկան:Չնայած դրան, սիրում եմ զբոսնել մեր գյուղով: Ինձ համար մեր գյուղի ամեն մի անկյունը տեսարժան վայր է:

Իտալո Կալվինո «Խիղճը»

Կարդա Իտալո Կալվինոյի «Խիղճը» պատմվածքը։  

 

  • Գտիր Լուիջիին արդարացնող և մեղադրող երկուական փաստարկ։

    Արդարացնող փաստարկները

    1. Ալբերտոն ժամանակին շատ վատ էր վարվել Լուիջիի հետ:
    2. Լուիջին խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել:

    Մեղադրող փաստարկները

    1. Նա ցանկանում էր սպանել Ալբերտոյին վրեժխնդիր լինելու համար:
    2.  Պատերազմի ժականակ նա սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել:

     

  • Ըստ քեզ՝ ինչ է պատերազմը։ Ներկայացրու պատերազմի ամենաանարդար կողմեր։

    Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն է, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի միջև ռազմական գործողությունների տեսքով։ (Wikipedia)

    Անարդար է, որ պատերազմի պատճառով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվում:

    Անարդար է, որ հաճախ պատերազմ է հայտատարում կառավարությունը, բայց մարտնչում է այդ երկրի ժողովուրդը:

    Անադրար է, որ իրար թշնամի չհամարող ազգեր ստիպված են լինում կռվել և սպանել իրար իրենց երկրների առաջատարների՝ պատերազմ հայտարարելու որոշման պատճառով:

     

  • Դուրս գրիր այն տողը կամ նախադասությունը, որը, ըստ քեզ, պատմվածքի առանցքն է կազմում։

    Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

     

  • Հիմնավորիր ընտրությունդ։

    Իմ կարծիքով, հենց այս նախադասությունն է պատմվածքի առանցքը կազմում: Պատերազմել մի երկրի դեմ, միայն ինչ- որ անձնավորության հետ անձնական խնդիր լուծելու համար՝ հանցագործություն է: Երկու անձնավորության խնդիրների պատճառով մահանում եմ բազմաթիվ անմեղ մարդիկ:

«Փոքրիկ դրախտ» Խուլիո Կորտասար

Վերլուծություն

Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները ոսկե ձկնիկների քանակով էին չափում երջակնությունը: Այդ երջանկությունը իշխանությունն էր սահմանել:Երբ երկրի բնակչի տասնութ տարին լռանում էր, նրան անվճար ձկնիներ էին ներարկում: Գոյություն ունեին օրգանիզմում մահացած ձկնիկներին ոչնչացնող սրվակներ, որոնք վաճառվում էին: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս, իշխանությունը հնարավորություն էր ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակին: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում էր առանց սրվակների, ուրեմն դիմում էր գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում էր ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց: Այս ամենը ձեռնտու էր իշխանությանը, քանի որ սրվակների վաճառքը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ էր բերում: Ստույգ ասել, թե քաղաքացիները իրոք երջանիկ էին, չի կարելի, քանի որ դա ավելի շատ նման էր պատրանքի: Չէ՞ որ մարդիկ այդ ձկնիկներին երբեք չէին տեսնում:

Տեղեկություն Խուլիո Կորտասարի մասին

Խուլիո Կորտասարը արգենտինացի արձակագիր և բանաստեղծ է եղել: Կորտասարը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 26- ին, Բրյուսելում, արգենտինական առևտրի ներկայացուցիչների գրասենյակի աշխատակցի ընտանիքում: Մանկությունը և երիտասարդությունը անցկացրել է Բուենոս Այրեսում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մայրաքաղաքի համալսարանի գրական-փիլիսոփայական բաժին, բայց միջոցների բացակայության պատճառով մեկ տարի անց թողել է ուսումը և յոթ տարի գյուղում աշխատել որպես ուսուցիչ: 1944 թվականից սկսել է դասավանդել Մենդոսա քաղաքի համալսարանում։: 1946 թվականին, վերադարռնալով Բուենոս Այրես, Գրքերի պալատում ծառայող է դարձել: 1951 թվականին, ստանալով գրականության կրթաթոշակ, մեկնել է Եվրոպա և մինչև կյանքի վերջ ապրել է Փարիզում։ Երկար տարիներ UNESCO-յում թարգմանիչ է  աշխատել: Վաղ տարիքում է սկսել է ստեղծագործել: 1938 թ. առաջին փորձն էր որպես սիմվոլիստ բանաստեղծ՝ «Ներկայություն» սոնետների ժողովածույով: Բանաստեղծություններ շարունակել է գրել մինչև կյանքի վերջը, բայց չի հրապարակել դրանք: Մահից հետո լույս է տեսել «Միայն մթնշաղ» քնարական գիրքը, որտեղ եղել են 1950-1983թթ գրված բանաստեղծությունները և պոեմները։ Խուլիո Կորտասարը մահացել է լեյկոզ հիվանդության պատճառով՝ 1984 թվականի փետրվարի 12-ին:

«Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքի վերլուծություն

Картинки по запросу Слон и цепь

Ինչպես և «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք էլ չեմ
կարողանա» պատմվածքի փիղը, շատերը, որոշ խնդիրներ
չհաղթահարելով, հանձնվում են և երբեք չեն փորձում նորից
հաղթահարել այդ խնդիրը: Երբեք ուշ չէ նորից փորձել: Մարդ չի
կարող խուսափել իրեն պարտադրված վարքից: Վարքից միայն
ազատվել է հնարավոր՝ համառության և համբերության
շնորհիվ: Բայց միշտ չէ, որ վարքից հարկավոր է ազատվել: Չէ՞
որ, օրինակ, դպրոցում վարք գոյություն ունի, որից ազատվելը
ամոթալի է:

«Քիթը» պատմվածքի վերլուծություն

Картинки по запросу Нос с очками

Մեր ժամանակներում, հասարակական կարծիքը շատ կարևոր
նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար: Դրա վառ
ապացույցն է «Քիթը» պատմվածքը: Հասարակական կարծիքը
այնպիսի մի ուժ է, որը կարող է մարդուն մեծ հաջողությունների
հասցնել, բայց միևնույն ժամանակ, կարող է մեկ վայրկյանում
կործանել ամենահաջողակ մարդուն, ինչպես, օրինակ՝
պատմվածքում ատամնաբույժի՝ երկար տարիներով
վաստակած հարգանքը անհետացավ երկու-երեք օրում: Բացի
այդ, հասարակական կարծիքը կարող է մարդու հոգեկան
իրավիճակի էական փոփոխությունների պատճառ դառնալ:
Հասարակական դրական կարծիքը ուժ է հաղորդում մարդուն,
իսկ բացասականը՝ դժբախտության զգացում: Գոյություն ունեն
նաև այնպիսի մարդիկ, որոնք դիմակով են ներկայանում
հասարակությանը: Նրանք սովորաբար մեծ կախում են ձեռք
բերում հասարակական կարծիքից: Երբ այդպիսի մարդկանց
դիմակը պատռվում է, նրանք անվերադարձ կործանվում են:
Չնայած այս ամենին, ատամնաբույժը ընդհանրապես չփոխվեց,
քանի որ շատ հզոր կամքի ուժ ուներ: Նա պատրաստ էր
կորցնելու ամեն ինչ՝ հասարակության ցանկությամբ չշարժվելու
համար:
Դա համարձակ որոշում էր, բայց, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ
չէր: Եթե ես նրա փոխարեն լինեի, ապա կհրաժարվեի այդ քթից՝
հասկանալով, որ մարդիկ երբեք չեն հասկանա այսպիսի մի
պարզ տրամաբանություն. մարդուն դատում են նրա ներքին
աշխարհով, այլ ոչ թե արտաքինով: